Երդմնակալությունից առաջ Դոնալդ Թրամփը ստիպված է եղել հրաժարվել իր սմարթֆոնից՝ ազգային անվտանգության նկատառումներով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Հաղորդվում է, որ հատուկծառայությունների խնդրանքով Թրամփն անցում է կատարել ավելի պաշտպանված սմարթֆոնի օգտագործման։
Բարաք Օբաման իր նախագահական ժամկետի ընթացքում նույնպես փոխել էր հեռախոսը մոդիֆիկացված Blackberry-ով, որը համապատասխանում է անվտանգության բոլոր նորմերին։