Սիրիական Ալ-Բաբ քաղաքի մոտ մարտերում զոհվել է 5 թուրք զինվոր։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ՊՆ-ին։ Եվս 9 մարդ վնասվածք է ստացել։
Թուրք զինվորականների փոխանցմամբ՝ նրանց մոտ օդ է թռել ականապատված մեքենա, որի ղեկին մահապարտ է եղել։ Դեպքը տեղի է ունեցել Սուֆլանիա գյուղի մոտ՝ շրջանում, որը մինչ այդ ինտենսիվ ռմբակոծվել է թուրքական ավիացիայի կողմից։
Ալ-Բաբի մատույցներում ծանր մարտերն ընթանում են արդեն ավելի քան 4 ամիս։