Քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի կողմից որոշ կալանավորների տեսակցությունը չթույլատրելու պատճառները նախկինում արդեն ներկայացվել են պարզաբանումներում: Հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2016 թվականին քրեակատարողական հիմնարկներում իրականացված աշխատանքները այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ Հայկ Քոչինյանը:
« Ներկայացվել են այն օրենսդրական հիմքերը, որոնց պատճառով քրեակատարողական ծառայությունը իրավունք չունի թույլատրել դիտորդներին տեսակցել այն անձանց հետ, ում հետ տեսակցությունը արգելված է վարույթ իրականացնող մարմնի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով»,- ասաց Քոչինյանը:
Նա ընդգծեց, որ դիտորդական խումբն ունի հստակ ամրագրված իրավական հնարավորություն թե′ բողոքարկելու վարչական մարմինների ակտերը , թե′ հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ: