Anonymous ցանցահենների միջազգային խմբավորումն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին սպառնացել է, որ նա «կզղջա առաջիկա 4 տարիների համար»։
Anonymous-ը հայտարարել է, որ Թրամփը կապված է եղել կազմակերպված հանցավոր ռուսական խմբավորումների ներկայացուցիչների հետ և սպառնացել է տվյալներ հրապարակել։
«Դոնալդ Թրա՛մփ , դու անձամբ և ֆինանսապես կապված ես ռուսական մաֆիայի, երեխաների թրաֆիքինգի և անձանց հետ, որոնք փողեր են լվանում»,-ասվում է ցանցահենների հայտարարության մեջ, որը մեջբերում է Huffington Post-ը։
Խմբավորումը նաև ակնարկել է, որ իրեն քիչ է հուզում Դեմոկրատական կուսակցության հայտարարությունները Թրամփի մասին, քանի որ միլիադրատերը «ներգրավված է շատ ավելի լուրջ գործերի մեջ»։ Anonymous-ը չի հստակեցնում՝ ինչի մասին է խոսքը։ Թերթի փոխանցմամբ՝ ցանցահենները հրապարակել են նաև Թրամփի անձնական հեռախոսահամարը և սոցիալական ապահովագրության քարտի համար։