Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Մարգարիտա Խաչատրյանը (Մառոզ) չի հավատում, որ Սեյրան Մուշեղիչն ընդդիմադիր է դարձել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

– Տիկին Խաչատրյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին արդեն ոչ թե որպես իշխանություն, այլ որպես ընդդիմություն: Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը:

– Ես բոլորի հետ էլ աշխատում եմ՝ լինի ընդդիմադիր, թե այլ կուսակցության, ինձ համար նշանակություն չունի: Իմ երդումն ու նշաբանն է՝ լինել զինվորների կողքին, նրանց մայրերի կողքին, ես կուսակցական թեզը չեմ ընդունում, կուսակցական չեմ: Ինձ համար կարևորն այն է, որ պայմաններ ստեղծվեն, որպեսզի մեր զինվորները, մեր բալեքը չզոհվեն, իմ կողքին մայրերը չավելանան: Բոլորի հետ էլ համագործակցում եմ, 7-րդ նախարարն է, որի հետ աշխատում եմ:

– Բայց ինչպե՞ս եք գնահաում, որ պաշտպանության նախկին նախարարը ընդդիմադիր է դարձել և այսօր պայքարում է Հայաստանում փոփոխությունների համար: Հնարավո՞ր է, օրինակ, միանաք նրան:

– Իրական պատկերը չգիտեմ, չեմ կարծում, որ Սեյրան Մուշեղիչը ընդդիմադիր դաշտ կգնա: Չեմ կարծում, որովհետև նա պատերազմի թոհուբոհով անցած մարդ է, և չեմ կարծում, որ մենք դեռ Ղարաբաղի խնդիրը չլուծած՝ նա ընդդիմադիր դաշտ կգնա: Որովհետև այդ նույն կանոնադրությունները, այդ նույն օրենսդրական փոփոխությունները Սեյրան Մուշեղիչի ձեռքով են կատարվել, ես չեմ կարծում և չեմ հավատում դրան:

– Հնարավո՞ր է՝ նեղացած է, որ գնում է ընդդիմադիր դաշտ:

– Այդ հարցն իրեն ուղղեք, ես չեմ կարող ասել՝ նեղացա՞ծ է, թե՞ չէ, բայց չեմ կարծում, որ Սեյրան Մուշեղիչը ընդդիմադիր դաշտ գնա: Ընդդիմադիրն էլի մեր ժողովուրդն է, որ դաշտ էլ գնա, որպես մարդ՝ պիտի մարդ մնա: Չգիտեմ: Ինձ մոտ ընդդիմադիր, կուսակցական թեզեր չեն անցնում, ես ուզում եմ, որ իմ ազգի համար մի լավ բան անեն՝ ընդդիմադիր կլինեն, թե տարբեր կուսակցությունների հետ համագործակցություն, համախմբում կլինի, միայն թե ժողովրդի համար լավ բան անեն, իսկապես ժողովրդի բարեկեցիկ կյանքի մասին մտածեն, մտածեն, որ Ղարաբաղի հարցը լուծվի, օրական զոհեր չունենանք: Ընդդիմադիր լինել հասկացությունն ինձ համար ընդունելի չէ՝ հայ է, վե՛րջ: Ես 21 տարի բանակի կողքին քայլել եմ և ոչ մի կուսակցության հետ էլ չեմ շփվել:

– Ո՞ւմ հետ է ավելի հեշտ աշխատելը՝ Սեյրան Մուշեղիչի՞, թե՞ Վիգեն Սարգսյանի:

– Ինձ համար կարևոր է, որ իմ բարձրացրած խնդիրներին լուծում տրվի, զինվորներն ապահովված լինեն, նախարարների անունները փոխվելուց իմ աշխատանքը, իմ երդումը չի փոխվում:

– Ձեր բարձրացրած ո՞ր խնդիրներին է լուծում տրվել:

– Գրեթե բոլոր. այսօր որ զինվորը զուգարան չի մաքրում, որ զոհված զինծառայողների թաղման ծախսերի գումարները տրամադրվում են, զոհվածի ընտանիքների «Փարոսի» բալերի բարձրացումը, զոհվածի ընտանիքներին ուշադրություն դարձնելը, 30.000 դրամները, պահածոյացված սնունդ տրամադրելը… ինչ հարց բարձրացրել եմ՝ լուծվել են, ինչ զինվորները փոխանցել են ինձ՝ այդ հարցերն իրենց նպատակին ծառայել են, լուծում են ստացել:

– Իսկ ապրիլյան պատերազմն ի՞նչ էր, տիկին Խաչատրյան, ինչո՞ւ մենք ամեն դեպքում տարածքային կորուստ ունեցանք՝ այդ 800 հեկտարը: Դա չի՞ նշանակում, որ պատշաճ ուշադրություն չկա բանակին:

– Քառօրյան… եկեք ասենք, որ մենք ամեն օր պետք է սպասենք այդ նույն քառօրյայի պատմությանը, ամեն օր: Մենք զինադադար չունենք: Եթե մեկը համարձակվի ինձ համոզել, որ մենք զինադադար ունենք ու զոհեր չունենք, ես իմ անունը կփոխեմ: Ցանկացած պահի քառօրյան կրկնվելու է: Եթե այսօր զինվորը կռացած տեղից գլուխը բարձրացնում է, հակառակորդը խփում է, դա քառօրյա չէ՞, ցանկացած պահի դա կրկնվելու է: Մինչև Ղարաբաղի խնդիրը չլուծվի, այս պատերազմը շարունակական  բնույթ է կրելու, մենք օրական զոհեր ենք ունենալու, օրական մայրերի ենք սև հագցնելու: Մենք ինքներս պաշտոններ զբաղեցնելով չէ, որ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծենք, անձի որակավորման, անձի խնդիր չէ, պետք է վերջնականապես… Երեկ լսեիք՝ այդ մայրն ինչ էր ասում՝ ո՛չ մեդալն էր ուզում, ո՛չ էլ աջակցություն, ուզում էր իր բալին, որ իր կողքին լինի: 21 տարի ես ինքս բալա կանչելով ման եմ գալիս: Երեխեքի հետ մտերմանում եմ, ճանաչում եմ, երկու տարի է՝ 4 անգամ հանդիպում եմ զորամասում, երգով ու պարով, իրենց խնդիրները վերլուծելով, հիմա էլ դագաղի մեջ ենք դնում: Ինչքանո՞վ է իմը, որ ես նստեմ ու մտածեմ, թե ով է այդ նախարարը, որ կուսակցությունից է. ինձ ոչ մի բան պետք չէ:

– Բայց չէ՞ որ հենց Ձեզ, մյուսներին, իշխանությունն ամեն ինչ անում է, որ ընտրություններին աջակցեք իրենց: Այդպես չէ՞:

– Հիշեք մի բան. ո՛չ սև շորերս կհանվեն, ո՛չ տունուտեղ եմ ուզում, ո՛չ դղյակ եմ ուզում, ո՛չ էլ կուսակցական թեզ եմ ընդունում: Թող զինվոր չզոհվի, ով ուզում է, ինչ կուսակցություն ուզում է՝ լինի, թող գնան աշխատեն, իրենց աջակցող փնտրեն, ես չկամ այդ բաներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում