Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

Թափառաշրջիկներով դաշինքների ձևավորումը ուժի ցուցադրման մեթոդ է

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Պարոն Բադալյան, քանի որ քաղաքական դաշտը դաշինքներ ձևավորելու, ընտրություններին մասնակցելու նախընտրական գործընթացի մեջ է, ես կխնդրեմ բնութագրել ընդհանուր իրավիճակը. որո՞նք են այս ընտրությունների առանձնահատկությունները՝ ձեր կարծիքով, տպավորություն կա, որ նախկին կուսակցությունները ստվերվում են և ավելի շատ դաշինքներին է նախապատվությունը տրվում:

-Այո՛, այդպես էլ կա, տպավորությունն այնպիսին է, որ առաջին հերթին դաշինքներին են ուշադրություն դարձնում, որը ճիշտ մոտեցում չէ: Բայց նախքան այդ հարցին անդրադառնալը ներկայացնեմ ընդհանուր քաղաքական դաշտի իրավիճակը և թե ովքեր են մասնակցում և ինչ ընտրազանգվածի հավակնություններ կարող են ունենալ: Առաջին՝ գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն է ամենաազդեցիկը՝ իր բոլոր ռեսուրսներով՝ մարդկային, լրատվական, կազմակերպչական, ֆինանսական և այլն: ՀՀԿ-ն, ինչպես իրենք են նշել, այս պահի դրությամբ, միայնակ է գնում ընտրությունների, որովհետև ամենահզորը բնականաբար պետք է միայնակ գնա: ՀՀԿ-ն ոչինչ չունի ներկայացնելու ընտրողներին, որովհետև արտաքին քաղաքականության բնագավառում հաջողություններ չի ունեցել, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ՀՀ ներկայացուցչին չտալը փաստորեն հենց ՀՀԿ-ի, որպես իշխող քաղաքական ուժի, պարտությունն էր, որովհետև եթե մի կառույցում, որտեղ իբր թե իր դաշնակիցներն են, չի կարողանում իր շահերը ներկայացնել, բնականաբար արտաքին քաղաքական այլ բնագավառներում նա որևէ բան չունի ներկայացնելու, ինչպես նաև ներքին քաղաքականության մեջ, որովհետև տնտեսական աճ գրեթե չկա, արտագաղթը բավականին ուժեղ է, իսկ դատաիրավական համակարգն ավելի շուտ խեղկատակության է նման:

ՀՀԿ-ն միակ բանը, որ կարող է ընտրությունների ժամանակ ներկայացնել, դա կառավարության գործունեությունն է և վարչապետի գործոնն է, չնայած, ըստ իրավական նորմերի, վարչապետը չի կարող առաջադրվել այս ընտրությունների ժամանակ, այնուամենայնիվ փաստացի վարչապետն է ներկայացնելու կուսակցությունը ընտրությունների ժամանակ, և հանուն վարչապետի են գնալու ընտրությունների: Բայց խնդիրներ կան: Քանի որ քաղաքական դաշտը լճացած է, վարչապետի գալը դրական ակնկալիքներ առաջացրեց հասարակության մեջ, հատկապես երբ որ նախարարներ փոխվեցին, կես քայլ կատարվեց մենաշնորհների դեմ պայքարում: Սակայն ընտրական գործընթացը իր ազդեցությունը թողնում է ընտրազանգվածի վրա. վարչապետի քայլերը մինչ այժմ դրական էին ընկալվում, հունվարից մինչև ապրիլի 2-ը նրա նույն քայլերը այդքան էլ դրական չեն ընկալվի… Վարչապետը այդպես էլ չի ցանկանում քաղաքական գործչի կերպարով հանդես գալ, նրա կերպարը մենեջերն է, իսկ մենեջերը ընդհանրապես քաղաքական դաշտում պարտվում է, ինչպես ասենք աշխարհի ամենահզոր շախմատիստն էլ եթե բոքսի ռինգում մրցակցի նույնիսկ ամենաթույլ բռնցքամարտիկի հետ, կպարտվի, որովետև այնտեղ ուրիշ կանոններ կան: Վարչապետը կա՛մ չի հասկանում, որ պետք է քաղաքական գործչի կերպարով հանդես գա, կա՛մ չի ցանկանում, կա՛մ չգիտի ինչպես, երեքի դեպքում էլ նա կպարտվի: Եթե նա արմատական փոփոխությունների չենթարկի իր կերպարը, հաջողություններ չի ունենա, իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ-ն հաջողություններ չի ունենա, և Մոսկվայում, մեր ենթադրություններով, կարող են վերանայել իրենց որոշումները 2018թ վարչապետի քաղաքական ճակատագրի նկատմամբ…

Երկրորդ ուժը ԲՀԿ-ն է: Գաղտնիք չէ, որ ԲՀԿ ղեկավարը երբ որ 2015-ին հայտնի պատճառներով հեռացավ քաղաքականությունից, ԲՀԿ-ն վերածվեց ՀՀԿ-ի մասնաճյուղի: Իսկ Գագիկ Ծառուկյանի վերադարձով ԲՀԿ-ն դառնում է ինքնուրույն ուժ, դա չի նշանակում, որ նա հակադրվելու է ՀՀԿ-ին կամ նրա հետ միշտ համախոհ է լինելու, դա չէ կարևորը, կարևորն այն է, որ նա դառնում է ինքնուրույն ուժ: «Ծառուկյան» դաշինքն է ձևավորվելու: Նրա ընտրազանգվածը, ինչպես և ՀՀԿ-ինը, նյութական շահագրգռվածությամբ ընտրողներն են, և ընտրողների երկրորդ խումը ձայն է տալիս հենց Գ. Ծառուկյան անձին…

Երրորդ ուժը «Համախմբում»-ն  է, որը դաշինք է կազմել, գաղտնիք չէ, որ ՀՀ-ում փաստացի ոչ «Երրորդ հանրապետություն» կուսակցություն կա, ոչ էլ «Դեմոկրատական կուսակցություն»: Բացի մի քանի երևացող կուսակցություններից, մնացածը մարդ-կուսակցություններ են կամ քաղաքական դաշտի թափառաշրջիկներ, որոնք այս ընտրություններից առաջ ակտիվացել են, նրանք հինգ տարին մեկ փնտրում են, թե ում ցուցակի մեջ մտնեն, որ գնան խորհրդարան և, օգտագործելով ամբիոնը, իրենց մտքերը ներկայացնեն: Թափառաշրջիկներով դաշինքների ձևավորումը ուժի ցուցադրման մեթոդ է: Դաշինքների ձևավորումը, տվյալ պահի դրությամբ, որևիցե դեր չի կարող կատարել ընտրական գործընթացում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում