ԱՄՆ-ի ղեկավարած ռազմաօդային ուժերի հակաահաբեկչական կոալիցիան Հալեպի արևմուտքում ոչնչացրել է «Ջեբհաթ Ֆաթհ Ալ-Շամ» ծայրահեղական խմբավորման 90 անդամի, հաղորդում է Al Jazeera հեռուտաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ավիահարվածի թիրախը եղել է գրոհայինների մարզումների կենտրոնը։
«Ջեբհաթ Ալ-Նուսրա»-ն համարվում է «Ալ-Քաիդա»-ի սիրիական «մասնաճյուղը»։ Խմբավորմանն անդամակցում են հարյուրավոր արտասահմանցի վարձկաններ։