Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հին Հունաստանից մինչև Ռիո. WADA-ն չի վերահսկում իրավիճակը

Պատմաբանները հիշատակում են, որ դեռևս մ․թ․ա․ 3-րդ դարում Հին Հունաստանում տեղի ունեցող Օլիմպիական խաղերում պատժի են ենթարկվել մարզիկներ, որոնք հաղթանակի հասնելու համար օգտագործել են արգելված խթանիչներ, կամ ինչպես ընդունված է ասել՝ դոպինգ: Այն ժամանակ մարզիկները առավել բարձր արդյունք ցույց տալու նպատակով գինի են խմել, որը լուծված է եղել ստրիխնին տեսակի խթանիչով: Ի դեպ, ստրիխնինը, որը պատրաստվում է արևադարձային չիլիբուխա կոչվող բույսի սերմից՝ իր մեջ մեծ քանակության թույն է պարունակում և օգտագործվում է բժշկության մեջ: 1885 թվականին տեղի ունեցած առաջին Օլիմպիական խաղերում ստրիխնին, ինչպես նաև կոդեին տեսակի խթանիչներ օգտագործելու համար ևս որակազրկվել են մի շարք մարզիկներ: 1904 թվականին Փարիզում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում մարաթոնային վազորդ Թոմաս Հիքսը ուշագնաց է եղել մրցուղում: Բժիշկները նրան ուշքի բերելու համար ստիպել են խմել բրենդի, որը լուծված է եղել ստրիխնինով: Անմիջապես ոտքի կանգնելով՝ Հիքսը դարձել է Օլիմպիական չեմպիոն: 20-րդ դարի առաջին կեսում համաշխարհային սպորտում տարածված է եղել անֆիտամին տեսակի դոպինգը: Այնուհետ տարածում են գտել անաբոլիկ ստերոիդներն ու դիուրետիկները: 2000 թվականը արգելված խթանիչների առումով դարձավ շրջադարձային:

Ի հայտ եկան գենային դեղանյութերը, որոնք օգտագործում են ծանր հիվանդությունների դեմ՝ շաքարային դիաբետ, հեմոֆիլիա, Պարկինսոնի հիվանդություն… 2004 թվականի փետրվարին, Համաշխարհային հակադոպինգային կոմպիտեի՝ WADA-ի նախագահ Ռիչարդ Պաունդը, ընդունելով գենդոպինգի առկայությունը՝ հայտարարել էր, որ Աթենք-2004-ում չեն լինի այս տեսակ դեղամիջոցի օգտագործման դեպքեր: Պաունդը վստահեցրել էր նաև, որ գենդոպինգը տոն չի տա նաև 2008 թվականի Լոնդոնի օլիմպիադայում: Պաունդի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ WADA-ն պատրաստ չէր բացահայտելու գենայի դոպինգի օգտագործումը: Ի դեպ, պաշտոնապես գենդոպինգ օգտագործած և որակազրկված միակ մարզիկը ռուսաստանցի չմշկասահորդ Սերգեյ Լիսինն է: Այս մասին հայտարարվել էր 2012 թվականին, Օլիմպիական խաղերից երեք ամիս անց: WADA-ի կողմից, սակայն, ոչ մի գիտական եզրակացություն չէր ներկայացվել Լիսինի խթանիչ օգտագործելու մասին: Այսօր չկան նաև ապացույցներ գենային դոպինգի նեգատիվ և կողմնակի ազդեցության վերաբերյալ:

Այդուհանդերձ, մարզիկների շարքում խոսվում է, որ գենդոպինգը, որը անհավանական կերպով բարելավում է մարզիկի ֆիզիկական պատրաստակամությունն ու դիմացկունությունը, ժամանակի ընթացքում արյան քաղցկեղ է առաջացնում: Գերմանացի գիտնականների համոզմամբ՝ Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում մարզիկների մոտ 60 տոկոսը հանդես է եկել գենային դոպինգի ազդեցության տակ: Ինչ է ստացվում. այսօր WADA-ն որակազրկում է տարատեսակ դեղատեսակներ օգտագործած հազարավոր մարզիկների՝ չկարողանալով պատժել խթանիչներ օգտագործած գլխավոր զանգվածին: Համաշխարհային սպորտում հաջողության հասնելու համար՝ ուղղակի անհնար է չդիմել դեղատեսակների և խթանիչների օգտագործմանը: WADA-ն էլ օր օրի մեծացնում է արգելված և խթանիչ հանդիսացող նյութերի ցուցակը: Հազարավոր մարզիկներ որակազրկման և պատժամիջոցների են ենթարկվում թյուրիմացության հետևանքով՝ տեղյակ չլինլերով, որ օգտագործված դեղատեսակը հայտնվել է արգելվածների շարքում, կամ նոր կանոնադրության համաձայն՝ որքան կարելի է օգտագործել չարգելված հաբը կամ նյութը: Միայն 2015 թվականին WADA-ն որոշեց, որ Միլդրոնատ տեսակի դեժամիջոցը, որը վաճառվում է մոտ 300 դրամով, համարվում է արգելված՝ որակազրկելով բազմաթիվ ռուսաստանցի մարզիկների:

Չցանկանալով ընդունել, որ այսօր սպորտային բժշկությունը ի զորու չէ բացահայտելու գենային դոպինգի օգտագործումը, WADA-ն իր գործունեության արդյունավետությունը ապացուցելու համար, կոպիտ ասած՝ մուկ ու կատու է խաղում մարզաշխարհի ներկայացուցիչների հետ: Օլիմպիական խաղերը, ըստ էության, դարձել են դոպինգային խաղեր: Շուտով սպորտային գլխավոր մրցումը կարելի կլինի անվանակոչել գիտական խաղեր: Ուշագրավ է, որ գիտակցաբար արգելված խթանիչ օգտագործած մարզիկների մոտ 82 տոկոսը նման քայլի դիմելը բացատրել է մարզասերների ուշադրությունը գրավելու մեծ ցանկությամբ: Նրանց մոտ 26 տոկոսը դոպինգի օգտագործումը նորմալ է համարում բարձր արդյունքի հասնելու համար: Ակնառու է, որ մարզիկները միշտ օգտագործել են և օգտագործելու են դոպինգ: Գիտությունը զարգանում է, իսկ WADA-ն չի կարողանում վերահսկել իրավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում