Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը Սեյրան Օհանյանին և Իշխան Զաքարյանին կհեռացնի՞ ԵԿՄ-ից

Երկրապահ կամավորական միությունից պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հեռացնելու գործընթաց դեռ չկա: Մեր տեղեկություններով՝ դրա վերաբերյալ որոշակի քննարկում, այնուամենայնիվ եղել է, բայց ԵԿՄ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գուցե նրան չհեռացնեն էլ, քանի որ նա կազմակերպության բազմահազար անդամներից ընդամենը մեկն է և ղեկավար կազմում ընդգրկված չէ:

Հատկապես, որ նախընտրական այս շրջանում, երբ Ս.Օհանյանը քաղաքականություն մտնելու և ապրիլյան խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, ԵԿՄ-ից նրան հեռացնելու այդ քայլը մեծ աղմուկ կբարձրացնի, ինչը նախընտրական այս շրջանում, ավելի շուտ, պաշտպանության նախկին նախարարի օգտին կաշխատի: Մյուս կողմից էլ՝ դժվար կլինի լուրջ հիմնավորումներ գտնել, թե ինչու նրան հեռացրեցին: Չէ որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ շնորհավորելով Ս.Օհանյանի ծննդյան տարեդարձը, այսպիսի տողեր է հղել նրան. «Հարգելի Սեյրան Մուշեղի, Դուք իմ լավ բարեկամն ու մարտական ընկերն եք եղել, կաք ու կմնաք: Վստահեցնում եմ Ձեզ, որ ապագայում ևս շարունակվելու է ԵԿՄ համագործակցությունը Ձեր և Ձեր ղեկավարած կառույցի հետ, քանի որ մենք ընդհանուր գործ ենք կատարում, իսկ մեր աշխատաոճի հիմքում՝ հայրենասիրությունն է»:

Եվ Ս.Օհանյանն առայժմ կմնա ԵԿՄ անդամ, եթե ինքը տարաձայնություններ չունենա և ինքնուրույն դուրս չգա: Ընդ որում՝ նա ԵԿՄ-ում առանձնապես մեծ ազդեցություն և համակիրների բանակ չունի: Դա է վկայում այն հանգամանքը, որ 2008թ. նախագահական ընտրություններին, երբ Մ.Գրիգորյանն անցել էր ընդդիմության կողմը և պաշտպանում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, այնուհետև Մարտի 1-ի իրադարձություններից դեռ որոշ ժամանակ հետո էլ, երբ նա դեռ չէր վերականգնել հարաբերություններն իշխանությունների հետ, Ս.Օհանյանը ցանկանում էր ԵԿՄ-ում իշխանափոխություն իրականացնել: Այն ժամանակ խոսակցություններ ու հրապարակումներ կային, թե պաշտպանության նախարարն ինքն է ցանկանում դառնալ ԵԿՄ նախագահ, բայց նա կազմակերպության ներսում չկարողացավ այնքան համախոհներ գտնել, որ գործը գլուխ բերեր: Նրան այդ գործում հաջողվել էր ընդամենը մի քանի տասնյակ անդամների իր շուրջը հավաքել: Իհարկե, այն ժամանակ ողջ ԵԿՄ-ն էր ընդդիմադիր, այնտեղ իշխանությունների նկատմամբ դժգոհությունը շատ մեծ էր, և հասկանալի է, որ իշխանության ներկայացուցչի նման նախաձեռնությունն օդում կմնար:

Ճիշտ է, հիմա դիրքերը փոխվել են, Մ.Գրիգորյանն է իշխանություն, իսկ Ս.Օհանյանը՝ ընդդիմություն, բայց միևնույնն է, ԵԿՄ-ում վերջինիս դժվար թե մեծ թվով անդամներ հետևեն: Գուցե նրա համախոհների թիվը կավելանա, բայց դա նորից մեծ թիվ չի կազմի: Այնպես որ ո՛չ Ս.Օհանյանը ԵԿՄ-ում համախոհների մեծ բանակ ունի, ո՛չ էլ նրա՝ ԵԿՄ անդամ լինելը կարող է ինչ-որ խնդիրներ առաջացնել այդ կառույցում:

Բայց չի բացառվում, որ ԵԿՄ-ից դուրս մնա Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, վերջինս արդեն այդ կառույցում շարքային անդամ չէ, վարչության անդամ է: Ի.Զաքարյանը հայտարարել է, որ կանգնելու է Գագիկ Ծառուկյանի կողքը: «Հայաստանի հոգսերով ապրող որևէ անհատ չի կարող քաղաքական միջավայրում մասնակցություն չունենալ: Գագիկ Ծառուկյանին վստահում եմ, մենք ընկերներ ենք և երկար ճանապարհ ենք անցել: Ես կանգնելու եմ նրա կողքին»,- երկու օր առաջ հայտարարել էր նա:

Իսկ հետո հայտնի դարձավ, որ նա ընդունել է Գ.Ծառոկյանի կողմից ձևավորվող դաշինքի շտաբի պետը լինելու առաջարկը և արձակուրդի դիմում է գրել: Եվ եթե այս անգամ Գ.Ծառուկյանի քաղաքական գործունեությունն ու խորհրդարանական ընտրություններին մասնակցելը իշխանությունների կողմից չի ծրագրված, ապա նույն իշխանություններն իրենց ունեցած լծակներով հնարավորինս կպայքարեն նրանց դեմ: Այս դեպքում Մ.Գրիգորյանին կստիպեն Ի.Զաքարյանին հեռացնել ԵԿՄ գոնե վարչության կազմից:

Հայտնի է, որ ԵԿՄ-ն մարտ ամսին համագումար է հրավիրելու, որպեսզի հայտարարի, որ խորհրդարանական ընտրություններին պաշտպանելու է Հանրապետական կուսակցությանը: Համագումարի ժամանակ նաև ընտրելու են կամ վերընտրելու են կազմակերպության նախագահին ու վարչության անդամներին: Եվ այս դեպքում չի բացառվում, որ պարզապես Ի.Զաքարյանի թեկնածությունը չառաջադրվի վարչության անդամի համար, առաջադրվելու դեպքում էլ, հավանաբար, հոգ կտանեն, որ նա չվերընտրվի:

Հանուն արդարության նաև նշենք, որ Ի.Զաքարյանը ինչպես Գ.Ծառուկյանի, այդպես էլ Մ.Գրիգորյանի համար պատահական մարդ չի եղել: Կարծիք կա, որ ՎՊ նախագահը երբեմն ֆինանսավորել է նրա որոշ բարեգործական ծրագրերը: Բացի այդ, երբ գեներալը Երևանի պետական համալսարանի ուսանող է եղել (ավարտել է 1998թ.), Ի.Զաքարյանն է զբաղվել նրա քննությունների համար գնահատականներ ստանալու հարցով: Ասում են` յուրաքանչյուր քննության օրը գեներալի ստուգողական գրքույքն անձամբ է ներկայացրել համալսարան ու գնահատական ստացել: Եվ բազում այլ գործեր է արել:

Բայց հիմա, երբ նրանք տարբեր ճամբարներում են հայտնվել, մեծ է հավանականությունը, որ իշխանություններն օգտագործեն իրենց հարազատ մեթոդները, կարգադրեն Մ.Գրիգորյանին՝ Ի.Զաքարյանի նկատմամբ նախկին բարեհաճությունը չունենա: Հատկապես, որ Ի.Զաքարյանի թիմը՝ ԲՀԿ-ն նախընտրական շրջանում կարող է համագործակցել արդեն Ս.Օհանյանի և նրան սատարող եռյակի՝ Վարդան Օսկանյանի, Վիկտոր Դալլաքյանի, Արամ Գ.Սարգսյանի ու նրանց կուսակցությունների հետ: Ճիշտ է, այդպիսով Մ.Գրիգորյանը կկորցնի որոշակի ֆինանսական ներհոսքեր, բայց փոխարենը՝ չի վտանգի իր և իր քաղաքապետ որդու քաղաքական ու գործարար ապագան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում