ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամները ոչնչացրել են սիրիական Պալմիրա քաղաքի Հռոմեական թատրոնի մի մասը։ Ինչպես հաղորում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է սիրիական պետական հեռուստաալիքը։
Թե ինչ չափի վնաս է կրել պատմական օբյեկտը, հայտնի չէ։ Տեղեկատվության համաձայն՝ ոչնչացվել է նաև հռչակավոր տետրապիլոնը (չորս սյուները)։ Նախնական տվյալներով՝ պատմական հուշարձանները քանդվել են դեկտեմբերի 26-ից մինչեւ հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները կրկին Պալմիրա են ներխուժել 2016թ․ վերջին և առաջ են շարժվել Հոմս քաղաքի ուղղությամբ՝ սպառնալիք ստեղծելով սիրիական ռազմաօդային ուժերի ավիաբազայի համար։