Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ինչքան մնաց Հովիկ Աբրահամյանի վերադարձին

Հովիկ Աբրահամյանը չի մասնակցել ՀՀԿ ԳՄ ընթացիկ տարվա առաջին նիստին: Աբրահամյանը ընդհանրապես պաշտոնաթողությունից հետո շատ քիչ է մասնակցում կուսակցական հավաքներին:

Մամուլում տարբեր տեղեկություններ են հրապարակվում այդ կապակցությամբ: Օրինակ՝ տեղեկություն կա, որ Հովիկ Աբրահամյանը չի կարողանում Սերժ Սարգսյանին համոզել, որ իրեն նշանակի նախընտրական շտաբի պետ: Մյուս կողմից՝ մի քանի օր առաջ տեղեկություն էր հրապարակվել, որ Հովիկ Աբրահամյանը հույսով սպասում է Գագիկ Ծառուկյանի վերադարձին՝ դրանում տեսնելով իր դիրքերի վերականգնման հնարավորություն: Այդ տրամաբանությամբ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո պետք է մասնակցեր ՀՀԿ ԳՄ նիստին, այն էլ լավ տրամադրությամբ, դիրքերը վերականգնելու գործնական հեռանկարներով, ինչը, սակայն, տեղի չի ունեցել:

Մյուս կողմից՝ իսկ գուցե Հովիկ Աբրահամյանը իր դիրքերը այլևս ծրագրում է վերականգնել ոչ ՀՀԿ-ի շրջանակում, այլ դրանից դուրս, եթե անգամ ՀՀԿ-ի «մունդիրով»: Հրաժեշտ տալով վարչապետի պաշտոնին՝ Աբրահամյանը հայտարարեց, որ մնալու է ակտիվ քաղաքականության մեջ: Առայժմ նա այդ քաղաքականության մեջ չկա: Բացառված չէ, որ նրան այդպիսի խոստում տվել էր Սերժ Սարգսյանը, ինչն առայժմ չի իրականացնում: Թեև, դատելով Գագիկ Ծառուկյանի պրակտիկայից, հեռացված Հովիկ Աբրահամյանը դեռևս ժամանակ ունի վերադարձին սպասելու: Գագիկ Ծառուկյանը վերադառնում է հեռացվելուց գրեթե 2 տարի անց: Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնից և ըստ էության ակտիվ քաղաքականությունից հեռացնելուց անցել է ընդամենը չորս ամիս:

Իհարկե, դժվար է ասել, որ կա, այսպես կոչված, վերադարձի հստակ սահմանված, ունիվերսալ մի ժամկետ, որը կիրառական է բոլորի դեպքում: Համակարգում հեռացումն ու վերադարձը, ըստ ամենայնի, կախված են նրանից, թե հեռացվող սուբյեկտը որքանով է հայտնվում Սերժ Սարգսյանի լիակատար վերահսկողության կամ առավելագույն հուսալի ազդեցության ներքո:

Հովիկ Աբրահամյանը այդ տեսանկյունից ներիշխանական այն սուբյեկտն էր, որը կարող էր հանդիսանալ Սերժ Սարգսյանի առայժմ առաջին կարգավիճակի ամենալուրջ մրցակիցը: Այդ սուբյեկտին Սարգսյանը կարողացավ հեռացնել և ներկայումս երևի թե փորձելու է լուծել նրա հանդեպ լիակատար ազդեցություն ձեռք բերելու հարցը, որից հետո միայն կարող են որոշակի հեռանկարներ բացվել Հովիկ Աբրահամյանի՝ որևէ տարբերակով վերադարձ դիտարկելու, այդ հարցը իշխանական ծրագրերում օրակարգային դարձնելու համար:

Ներկայումս Հովիկ Աբրահամյանը պահեստային խաղացող է: Թեև ակնհայտ է նաև, որ «պահեստայինների նստարանին» կա ուժեղ մրցակցություն առավել երիտասարդ «խաղացողների» հետ, որոնք բավական ագրեսիվ սպասում են իրենց նորամուտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում