Թուրքիայում ձերբակալվել է Աիշե Բաշարանը՝ քրդամետ Դեմոկրատական ժողովուրդների կուսակցության պատգամավորը, որը ներկայացնում է Բաթման հարավ-արևելյան նահանգը։ Այս մասին հաղորդում է haqqin.az գործակալությունը՝ վկայակոչելով Բաթման նահանգի դատախազության հաղորդագրությունը։
Բաշարանը մեղադրվում է Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցլեու համար, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական։
Ավելի վաղ ձերբակալվել էին քրդամետ կուսակցության 12 պագամավոր, որոնց թվում են կուսակցության համանախագահներ Դեմիրթաշը և Յուկսեդաղը։