Հունվարի 18-ին Մոսկվայի ռեստորաններից մեկում ՌԴ ՆԳՆ աշխատակիցների կողմից ձերբակալվել է 42-ամյա «օրենքով գող» Ահմեդ Եվլոևը։ Նա քրեական միջավայրում հայտնի է Ահմեդ Ինգուշ կամ Ահմեդ Սուտուլի անունով:
Ինչպես հաղորդում է primecrime.ru կայքը, խուզարկության ժամանակ նրա մոտից առգրավվել է թմրանյութ՝ «սփայս», որի համար նախատեսվում է 3-ւց 10 տարվա ազատազրկում։
Նշենք, որ Եվլոևը համարվել է Մոսկվայում սպանված «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) թշնամին։