Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի մասնակցել երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստին։ Աբրահամյանը մի քանի օր է ինչ գտնվում է Մոսկվայում։
Մեր տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը իր քավոր Սամվել Կարապետյանի օգնությամբ ռուսական տանիք է փնտրում իր առաջիկա քաղաքական ապագայի համար։
Ի դեպ, երեկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ հայտնի չէ ՀՀԿ ԳՄ նիստին Հովիկ Աբրահամյանի չմասնակցելու պատճառը։
Լուսանկարը՝ MEDIAMAX-ի