Քաղաքացիներն այսուհետ կարող են զենք ձեռք բերելու և վաճառքի կարգի մասին հարցեր ուղղել ոստիկանությանը` Skype-ով: Ամեն երեքշաբթի և ուրբաթ, ժամը 15-ից 17-ը, կգործի skype-ի միջոցով ուղիղ կապ, որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն ոստիկանության ՀԿԱՎ (հասարակական կարգի ապահովման վարչության) պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը և լիցենզավորման և թույլտվության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Ոստիկանության ներկայացուցիչներին քաղաքացիները կարող են հարցեր ուղղել ՀՀ քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու կարգի, պահանջվող փաստաթղթերի ցանկի, զենքի ձևակերպման կարգի, զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների, զենքի վաճառքի, նվիրատվության, ժառանգության հարցերի, ինչպես նաև պահնորդական գործունեություն ծավալելու վերաբերյալ:
Առաջին ուղիղ կապը կկայանա հունվարի 24-ին, ժամը 15-17-ը: Սկայպի հասցեն է Hkav Zenq։