ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը եւ նրա կազմում Իսրայել մեկնած մի շարք հասարակական գործիչներ հունվարի 19-ին մասնակցել են Հայաստան-Իսրայել հասարակական միջազգային երկրորդ համաժողովին, որը տեղի է ունեցել Թել Ավիվում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Միջոցառման բացմանը ելույթներով հանդես են եկել Հայաստանի և Իսրայելի միջև խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավարներ Թալի Պլոսկովը և Արտակ Զաքարյանը: Համաժողովի աշխատանքները համակարգել են Հայկ Քոթանջյանը և Ալեքսանդր Ցինկերը: Համաժողովին նախորդող երեք օրերին հայկական և հրեական կողմերի համապատասխան ոլորտների ներկայացուցիչներն ունեցել են մի շարք քննարկումներ:
Առանձնացվել են ոլորտային մի շարք ծրագրեր, որոնց շուրջ առաջիկայում համատեղ կիրականացվեն աշխատանքներ:
Նախատեսվել է հաջորդ համաժողովն անցկացնել Երևանում՝ ապրիլին, իսկ մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում նախատեսվում են իրականացնել համատեղ աշխատանքներ: