Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

2018-ի օդից կախված խորհրդարանը

Թեև խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում խորհրդարանական ընտրությունը, փաստորեն, դառնում է իշխանության ձևավորման միակ աղբյուրը, այնուհանդերձ ակնհայտ է, որ 2017 թվականի ընտրությունը ինքնին չի հանդիսանում այդպիսին: Չի հանդիսանում այն պարզ պատճառով, որ այն տեղի է ունենում մի կարևոր բացի պարագայում:

Խոսքը 2018 թվականի մասին է, ավելի շուտ 2018 թվականին Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտի մասին, ինչը տեղի է ունենալու ապրիլին: Դա բերելու է կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման, սակայն, այստեղ, իհարկե, խնդիրը այն էլ չէ, թե ինչ ճակատագիր է ունենալու ներկայիս կառավարությունը, վարչապետը, մնալո՞ւ են Կարեն Կարապետյանն ու իր թիմը նաև 2018 թվականի ապրիլից հետո, թե՞ ոչ, լուծելի՞ է 4 տարի մշտական բնակության սահմանադրական արգելքը, թե՞ ոչ: Սրանք առանցքային հարցի, այսպես ասած՝ երկրորդական կամ ածանցյալ դետալներն են, քանի որ առանցքային հարցը այն է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը մտադիր է 2018 թվականից հետո պահել իշխանությունը: Պահելու, իհարկե, մի քանի տարբերակ կա, ասենք՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելով, կամ լինելով ՀՀԿ նախագահ, այլ կերպ ասած՝ լինելով դե ֆակտո «Գենսեկ»: Տարբերակներից յուրաքանչյուրն ունի իր նրբերանգները, առանձնահատկություններն ու իհարկե կենսունակության կամ «պիտանելիության» ժամկետը: Սակայն, բոլոր դեպքերում, քանի դեռ բաց է մնում այդ հարցը, կնշանակի բաց է մնում իշխանության հարցը: Այսինքն՝ 2017 թվականի ընտրության արդյունքը մեծ հաշվով լինելու է ժամանակավոր, փոփոխության ենթակա արդյունք: Ինչ տեսքով կլինի փոփոխությունը, այլ հարց է, հնարավոր են մի շարք տարբերակներ՝ թե՛ իրավական, թե՛ քաղաքական:

Ամեն ինչ կախված է լինելու այն բանից, թե ինչ է լինելու 2018 թվականի ապրիլից հետո, Սերժ Սարգսյանը գնալու է իշխանությունը պահելո՞ւ, թե՞ փոխանցելու տարբերակով: Դրանք լիովին տարբեր ռեժիմներ և հոգեբանություն են իշխող համակարգում, նաև թելադրված են լինելու տարբեր հանգամանքներով: Այդ ամենը չի նշանակում, որ 2017 թվականի ընտրության արդյունքում ձևավորված ստատուս-քվոն աներկբայորեն փոփոխվելու է 2018 թվականի ապրիլից հետո, կամ դրա որոշակիացմանն ընդառաջ: Հնարավոր է, որ ամեն ինչ մնա նույնը, չլինի առանձնակի փոփոխությունների կարիք: Սակայն, 2017-ի խորհրդարանն է ենթակա լինելու 2018-ի խնդրին՝ ոչ թե հակառակը:

Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի շեմին, թե մի քանի ամիս առաջ Ալ Ջազիրա արաբական ալիքին, որ իր քաղաքական ապագայի հետ կապված ծրագրերը պայմանավորված են 2017 թվականի ընտրությանը ՀՀԿ-ի արդյունքով: Դա իհարկե այդպես է, սակայն, առավել խոշոր հաշվով 2017-ի արդյունքն է կախված լինելու Սերժ Սարգսյանի ծրագրերից, և եթե այդ ծրագրերը պահանջեն, ապա 2017 թվականի խորհրդարանի ընտրության արդյունքը ժամանակի ընթացքում կենթարկվի առնվազն դե ֆակտո փոփոխության և այդ տեսանկյունից 2018-ի խնդիրը բաց է ոչ միայն վարչապետի, այլ այն մեծամասնության համար, որը կձևավորվի խորհրդարանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում