Սիրիայում «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Մուհամմադ ալ-Հաբիբ Բոսադուն ալ-Թունիսին ոչնչացվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հասցրած ավիահարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի հայտարարությանը։
Ծագումով Թունիսից Ալ-Հաբիբը ոչնչացվել է հունվարի 17-ին, Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ քաղաքի մատույցներում։ Ինչպես կարծում են Պենտագոնում, խմբի պարագլուխն ահաբեկչություններ էր ծրագրել Արևմուտքում։ Նա Սիրիա էր ժամանել 2014 թվականին, մինչ այդ մի քանի տարի ապրել է Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում, որտեղ կապ է պահպանել այլ ծայրահեղականների հետ։