BBC-ի փոխանցմամբ՝ Սենեգալի զորքերը մտել են Գամբիա՝ ապահովելու համար իշխանությունը նախկին նախագահ Յայա Ջամեից երկրի նորընտիր նախագահ Ադամ Բառոուին հանձնելը։
Այդ մասին հայտարարել է Սենեգալի հրամանատարության ներկայացուցիչ Սոլ Աբդու Նդիայեն։ Բառոուն հունվարի 19-ի ցերեկը երդում է տվել Սենեգալի տարածքում՝ ելնելով անվտանգության նկատառումներից։
Դրանից առաջ նա ստացել է ՄԱԿ-ի աջակցությունը, որի Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամներն էլ բանաձև են ընդունել Գամբիայում անցկացված նախագահական ընտրությունների լեգիտիմության մասին։ Դրանում Յայա Ջամեին համառորեն կոչ էր արվել հեռանալ նախագահական պաշտոնից։