Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Գուրգեն Արսենյանի «պարկեշտ, հետաքրքրասեր, ուսումնատենչ» որդին դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտվեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի կրտսեր որդի Գուրգեն Արսենյանի ու նրա երկու ընկերների՝ Գուրգեն Գրիգորյանի ու Արմեն Ներսիսյանի գործով դատական քննությունը:

21-ամյա երիտասարդները մեղադրվում էին Երևանի Աբովյան 39 հասցեում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց կատարած խուլիգանության համար:

Ըստ մեղադրանքի՝ Գուրգեն Արսենյան-կրտսերը հիշյալ, ինչպես նաև գործով չբացահայտված ընկերների հետ 2016 թվականի ապրիլի 17-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, գնացել է «Կրիստալ» գիշերային ակումբ՝ զվարճանալու:

Գիշերվա ժամը 4-ին Արսենյանի ընկեր Գուրգեն Գրիգորյանը և գիշերային ակումբի մեկ այլ հաճախորդ՝ Ռաֆիկ Թումանյանը, ուսով դիպել են իրար, ինչի պատճառով վիճաբանություն է սկսվել: Գուրգեն Գրիգորյանը, Գուրգեն Արսենյանը, Արմեն Ներսիսյանը և չբացահայտված մի քանի ընկերներ Ռաֆիկ Թումանյանին ու նրա ընկեր Վարդան Վարդանյանին դուրս են հրավիրել՝ դրսում հարցերը պարզելու:

Այնտեղ աղմուկ, վեճ ու ծեծկռտուք է առաջացել, Գուրգեն Արսենյանն ու նրա երկու ընկերները ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել Թումանյանին ու Վարդանյանին: Գուրգեն Արսենյանն ու Արմեն Ներսիսյանը նրանց հարվածել են նաև որպես զենք օգտագործված այլ առարկաներով՝ տվյալ դեպքում, ըստ մեղադրանքի՝ գետնից վերցրած «մեծածավալ» քարերով»:

Գուրգեն Արսենյանին ու Արմեն Ներսիսյանին մեղադրանք էր առաջադրվել որպես զենք գործադրված առարկաների գործածությամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  258 հոդվածի 4-րդ մասով, իսկ Գուրգեն Գրիգորյանին՝ խմբի կազմում բռնության գործադրմամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ամբաստանյալներից՝  Արմեն Ներսիսյանին ևս մեկ մեղադրանք կար առաջադրված՝ դարձյալ խուլիգանության համար, որը նա կատարել էր, ըստ մեղադրանքի, 2015 թվականի հունիսի 21-ին, երբ նույն ընկերախմբով գնացել էին «Հեմինգուեյ» ակումբ:

Ներսիսյանը, ըստ մեղադրանքի, գինովցած լինելով, աղմկել էր: Ակումբի տնօրեն Պողոսյանը դիտողություն էր արել: Ի պատասխան՝ Ներսիսյանը հայհոյել ու հարվածներ էր հասցրել Պողոսյանին ու «ցանկացած պատահական անձի», ով փորձել էր միջամտել:

Այս արարքի համար Արամ Ներսիսյանին մեղադրանք էր առաջադրված նաև ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Երեք ամբաստանյալներից երկուսը կալանքի տակ էին, իսկ պատգամավորի որդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վերջինս նախնական կալանքի տակ մնացել էր 20 օր:

Մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազ Մ. Նալբանդյանն առարկել էր գործը արագացված ընթացակարգով քննելու դեմ:

Անցած դատական նիստին նախագահող դատավորն առաջարկել էր դատախազին փոխել դիրքորոշումը, քանի որ ամբաստանյալները հայտարարել էին, թե միջնորդելու են արագացված կարգ կիրառելու վերաբերյալ:

Այս նիստին մեղադրող դատախազը հայտնեց, որ փոխել է դիրքորոշումն ու չի առարկում, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:

Նա միջնորդեց, որ գործով տուժող ճանաչվեն ամբաստանյալների կողմից դեպքի օրը ծեծի ենթարկված ու ֆիզիկական վնասներ կրած Ռաֆիկ Թումանյանն ու Վարդան Վարդանյանը, ովքեր մինչ այժմ՝ գործով ունեին վկայի կարգավիճակ: Դատարանը բավարարեց այս միջնորդությունը:

Այնուհետև դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Երեք ամբաստանյալներն իրենց լիովին մեղավոր ճանաչեցին, մասնավորապես՝ Գուրգեն Արսենյանն ասաց. «Ինձ մեղավոր եմ ճանաչում, զղջում եմ արարքիս համար, տուժողների հետ հաշտվել եմ»:

Դատական նիստին ներկա էր Գուրգեն Արսենյանի պատգամավոր հայր Գուրգեն Արսենյանը, ով, սակայն, շուտ գնաց՝ չսպասելով դատական ակտի հրապարակմանը: Պատգամավորի պահվածքը համեստ էր, նույնիսկ անհարմարություն էր զգացվում՝ խուլիգանության համար դատվող որդու և նրա ընկերների համար:

Անցնելով դատական քննության արագացված կարգի՝ նախագահող դատավորը քրեական գործից հրապարակեց ամբաստանյալների ինքնությանը վերաբերող փաստաթղթերն ու այլ տեղեկությունները: Պետք է ասել, որ քրեական գործը բաղկացած է… 6 հատորից:

Բացի հրապարակված փաստաթղթերից՝ ամբաստանյալների շահերի պաշտպանները դատարանին ներկայացրին ու միջնորդեցին գործին կցել իրենց պաշտպանյալների բնութագրերը:

Մասնավորապես՝ Գուրգեն Արսենյանին դրական բնութագիր էին տվել ինչպես համատիրությունից, այնպես էլ ուսման վայրից. նա սովորում է մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի երրորդ կուրսում:

Ըստ դեկանի տված տեղեկանքի՝ Գուրգեն Արսենյանը «պարկեշտ, հետաքրքրասեր, ուսումնատենչ» ուսանող է, բարձր առաջադիմություն ունի, կիրթ է, զուսպ և… «արտառոց հակաիրավական վարքագիծ չի դրսևորել»:

Համատիրությունից տրված բնութագրով՝ Գուրգեն Արսենյանը «համեմատաբար ազնիվ ու աշխատասեր երիտասարդ է…»:

Գուրգեն Գրիգորյանը սովորել է ճարտարապետության ու շինարարության ազգային համալսարանում, նույնպես բնութագրվում է դրական:

Գուրգեն Գրիգորյանը նախկինում դատվել է խուլիգանության համար, դատապարտվել է 50 հազար դրամ տուգանքի, որը վճարել է:

Նա փետրվար ամսին էլ դատապարտվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ զինվորական օրինախախտումների համար, դատապարտվել էր 7 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն էր կիրառվել, ու սահմանվել էր 1 տարի փորձաշրջան:

Խուլիգանությունը, որի համար հիմա էր դատվում Գուրգեն Գրիգորյանը, նա կատարել էր՝ մինչև հիշյալ դատավճիռը ուժի մեջ մտնելը, այսինքն՝ երևանյան «Կրիստալ» ակումբի դիմաց նա խուլիգանություն էր կատարել՝ դեռևս չգտնվելով Սյունիքի դատարանի կողմից սահմանված փորձաշրջանի մեջ, այլապես նրա վիճակը՝ պատժի առումով, ավելի տխուր կլիներ:

Ըստ հրապարակված տեղեկանքի՝ ամբաստանյալներից՝ Արմեն Ներսիսյանը վատառողջ է, ինչի պատճառով նա 3 տարով ճանաչվել է զինծառայության համար ոչ պիտանի:

Ամբաստանյալներն իրենց խոսքում նորից զղջում արտահայտեցին ու խնդրեցին իրենց նկատմամբ մեղմ վարվել, մասնավորապես՝ Գուրգեն Արսենյանը խնդրեց իր նկատմամբ սահմանել «ամենահնարավոր մեղմ պատիժը»:

Արմեն Ներսիսյանն էլ ասաց. «Ոնց նշեցինք՝ մեր մեղքը ընդունում ենք, տուժողների հետ հաշտվել ենք, խնդրում ենք՝ ինչքան հնարավոր է՝ մեղմ պատիժ նշանակեք»:

Մի քանի ընդմիջումով՝ դատական նիստը շարունակվեց մինչև աշխատանքային օրվա ավարտը:

Նախագահող դատավորը հրապարակեց դատավճիռը: Ամբաստանյալների նկատմամբ սահմանվել էին այն պատիժները, որոնք միջնորդել էր դատախազը:

Գուրգեն Արսենյանը մեղավոր ճանաչվեց, դատապարտվեց 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառվեց ու սահմանվեց 2 տարի փորձաշրջան:

Արմեն Ներսիսյանը մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 4 տարի ազատազրկման ու 500 հազար դրամ տուգանքի: Ազատազրկման ձևով պատիժը նա նույնպես պայմանականորեն չի կրի, նրա համար ևս սահմանվեց 2 տարի փորձաշրջան: Արմեն Ներսիսյանը անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճում ու արժանացավ բազմաթիվ ընկերների գրկախառնումներին:

Գուրգեն Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց, դատապարտվեց  8 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունիսի 1-ից: Գուրգեն Գրիգորյանը երեքից միակն էր, ով դահլիճից հեռացավ ուղեկցողների հետ՝ գնաց ՔԿՀ: Նա ազատ կարձակվի փետրվարի  1-ին՝ 11 օր անց, երբ կլրանա նշանակված պատիժը՝ 8 ամիս ազատազրկումը: Այս Գուրգենը պայմանական չստացավ, քանի որ նրա նկատմամբ արդեն իսկ Սյունիքի դատարանի կողմից կիրառվել էր պայմանական դատապարտություն:

Մեծ ընկերախումբը, որ դատարանում ներկա էր ծավալվող իրադարձություններին, իր մեջ ներառեց Գուրգեն Արսենյանին ու Արմեն Ներսիսյանին և ուրախ-զվարթ դուրս եկավ դատարանից: Այն, որ ազատված ամբաստանյալները 4-ական տարի ազատազրկման են դատապարտվել, կարծես չկարևորվեց: Բայց դա կարևոր հանգամանք է, փորձաշրջանի մեջ գտնվելը լիակատար ազատ լինելը չէ՝ դա չպետք է մոռանալ՝ մանավանդ գիշերային ակումբներում ու նմանատիպ հաստատություններում գտնվելու ժամանակ, անգամ՝ եթե ուսով դիպել ես ո՛չ քո ընկերախմբին պատկանող մեկի ուսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում