Tuesday, 23 04 2024
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն

Գլխավորը, որ իշխանությունը մեկուսացնում է ընտրական գործընթացից

Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանում տեղի է ունենալու բավական մրցակցային ընտրություն, որին մասնակցում են մի շարք դաշինքներ և ուժեր, ընդ որում՝ ամենատարբեր գուներանգներով, մեծ դիապազոնով: Իրականում, սակայն, այդ բազմազանության տակ, ըստ էության, թաքնված է Հայաստանի քաղաքացու ընտրության բացակայությունը:

Եթե նախկինում այդ բացակայությունը ոչ թե քողարկվում, այլ ներդրվում էր ուժով, այսինքն՝ քաղաքացին բախվում էր իշխանության կեղծիքի ֆիզիկական դրսևորումներին, ապա տարեցտարի իշխանությունը որդեգրեց քողարկման մարտավարությունը և սկսեց հանդես գալ տարբեր դեմքերով, ձևավորել արհեստական մրցակցություն՝ այդպիսով մի կողմից՝ մրցակցային ընտրության պատրանք ստեղծելով, մյուս կողմից՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ, ըստ էության, ում էլ ձայն տա քաղաքացին, ի վերջո՝ պարզվում է, որ ձայնը գնալու է իշխանությանը, քանի որ բազմազան դերակատարների ճնշող մեծամասնությունը վճռորոշ կերպով գտնվում է այդ իշխանության ազդեցության ներքո: Ազդեցության պատճառները տարբեր են, բայց արդյունքը դրանից չի փոխվում:

Այդպիսով ստեղծվում է պսևդոժողովրդավարական և պսևդոմրցակցային ընտրության պատրանք և կատարելագործվում է այդ միջավայրը: Իսկ իրականում քաղաքացու ընտրության հնարավորությունը էլ ավելի է սահմանափակվում: Ավելին, ըստ էության սահմանափակվում է նաև քաղաքացու ընտրության մասնակցության հնարավորությունը, մասնակցությունն ինքնին:

Բանն այն է, որ քաղաքական կյանքում կամ ներքաղաքական կյանքում իշխանության ակտիվ միջամտությամբ կամ նախաձեռնությամբ ստեղծվում է միջավայր, երբ մասնակից սուբյեկտների մեծ մասը, առանձին բացառություններով հանդերձ, ոչ թե պայքարում են ձայնի համար, այլ ընդամենը աշխատում են մոբիլիզացիայի ուղղությամբ: Այսինքն՝ իշխանության տոտալ ազդեցություն և մրցակցության տպավորություն, բայց իրականում ընտրության բացակայություն ձևավորող ուժերը ունեն իրենց հստակ շրջանակը, այսպես ասած՝ «ֆոկուս ընտրազանգվածը»: Նրանք դրանից դուրս չեն ցուցաբերում հավակնություն, այլ ընդամենը մրցակցում են միմյանց հետ այդ ֆոկուս ընտրազանգվածի առավելագույն արդյունավետ մոբիլիզացիա ապահովելու և թվաբանություն ստանալու համար: Հետո այդ ստացածն, իհարկե, դառնում է արդեն ներհամակարգային առևտրի առարկա, սակայն ընտրապայքար քաղաքացու ձայնի համար, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի:

Դրանով առավելագույնը զբաղվում է մեկ-երկու ընդդիմադիր ուժ, որոնք, սակայն, ունեն ռեսուրսների լուրջ խնդիր: Նրանք պատրաստ են քաղաքական մրցակցության, բայց բանն էլ հենց այն է, որ Հայաստանում ներդրված է բացառապես ռեսուրսային-կազմակերպական մրցակցություն՝ մոբիլիզացիոն, «զորակոչային» տրամաբանությամբ:

Այդպիսով ստեղծվում է խորքային առումով նոր մի իրավիճակ, երբ քաղաքացի հասկացությունը, քաղաքացի ինստիտուտը ինքնին դուրս է բերվում, մեկուսացվում է ընտրական գործընթացից, ինչն էլ քողարկվում է մրցակցության իմիտացիայով:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում