Իրանի մայրաքաղաք Թեհրանում առևտրի 17-հարկանի կենտրոնը փլուզվել է հրդեհի պատճառով։ Ինչպես հաղորդում է Tansimnews գործակալությունը, պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 30 հրշեջ։
Տեղեկատվության համաձայն՝ փլատակների տակ շարունակում է մնալ 50-ից 100 մարդ։
Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ «Պլասկո» առևտրի 17-հարկանի շինությունը, որը համարվում է Թեհրանի ամենահին բարձրահարկ շենքերից մեկը, հրդեհվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 8.00-ին։ Հրշեջները մոտ 3.5 պայքարել են կրակի դեմ։