ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման իր վերջին մամլո ասուլիսի ժամանակ երկրի նոր ղեկավար Դոնալդ Թրամփին կոչ է արել զգուշություն ցուցաբերել քաղաքական որոշ հարցերում, որոնց թվում է արաբա-իսրայելական հակամարտությունը, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ Օբաման հայտարարել է, որ «Թրամփը կարող է քաղաքականություն վարել այնպես, ինչպես պատկերացնում է», սակայն զգուշացրել է նորընտիր նախագահին, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը կարող է մեծացնել անկայունության մակարդակը Մերձավոր Արևելքում։
«Մարդիկ շատ անհանգստացած են այս հարցի կապակցությամբ»,-հավելել է Օբաման։