Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուսաստանի որոշումը կնպաստի հայկական բասկետբոլի զարգացմանը. Արթուր Նազարյան

Վերջին տարիներին լեգեոներների քանակի վերաբերյալ սահմանված լիմիտը լուրջ խոչընդոտ է հանդիսացել հայ մարզիկների ռուսական տարբեր լիգաներում հանդես գալու համար: Հատկապես խաղային մարզաձևերում Հայաստանի քաղաքացի հանդիսացող մարզիկները մեծ դժվարությամբ են տեղափոխվում ռուսաստանյան ակումբներ: Վերջիններս կազմն ուժեղացնելու նպատակով՝ ծախսելով մեծ գումարներ հրավիրում են ճանաչված մարզիկների: Երիտասարդ և հեռանկարային մարզիկները, որոնք ռուսական լիգաներում կարող են հմտանալ և սպորտային առումով աճել, հայտնվել են խաղից դուրս վիճակում: Թվում էր, թե ԵՏՄ-ի ստեղծումը կլուծի այս խնդիրը և պրոֆեսիոնալ մարզիկները, ինչպես այլ մասնագիտությունների տեր անձինք, կկարողանան առանց արգելքների գործունեություն ծավալել Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում և միության անդամ այլ երկրներում: Սպորտի ոլորտում, սակայն, Ռուսաստանի դիրքրոշումը բավական խիստ է և առկա խնդիրը մնացել է օրակարգում: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան դեռևս անցյալ տարի դիմել է սպորտի նախարարություն, որպեսզի ՀՀ քաղաքացիություն ունեցող բասկետբոլիստները ռուսական լիգաներում չհամարվեն լեգեոներներ: Այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»‑ը զրուցեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ:

– Պարոն Նազարյան, անցյալ տարի «Ուրարտու» բասկետբոլային թիմը, որը մասնակցում էր Ռուսատանի Սուպերլիգային, լուրջ խնդիրներ ունեցավ՝ կապված լեգեոներների հետ: Ինչպե՞ս մասնավորապես այն դրսևորվեց:

– Խնդիրն իրականում ավելի շուտ էր ծագել, քանի որ Հայաստանի հավաքականում հանդես եկած խաղացողները Ռուսաստանում սկսեցին համարվել լեգեոներ և հիմնականում դուրս մնացին իրենց ակումբներից: Լեգեոներներ կարող են լինել միայն ՎՏԲ լիգայում և Սուպերլիգա-1-ում, իսկ ահա Սուպերլիգա-2-ում և 3-ում այլ քաղաքացիություն ունեցող խաղացողներ ընդհանրապես իրավունք չունեն հանդես գալ: Բացի այդ, Սուպերլիգա-1-ում թիմերը կարող են ունենալ առավելագույնը 3 լեգեոներ և նրանց համար պետք է վճարեն մուտքավճար: «Ուրարտու» թիմում հավաքվել էին հիմնականում այն խաղացողները, ովքեր Ռուսաստանում հայկական անձնագրի պատճառով առանց թիմ էին մնացել:

– Կարելի է ասել, որ Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիան այս կերպ անտեսում է ԵՏՄ համաձայնագիրը քաղաքացիների անարգել աշխատելու վերաբերյալ:

– Մենք վաղուց աշխատում ենք այս ուղղությամբ և բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել ռուսական կողմի հետ: Խնդիրն այն է, որ Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիան կատարում է սպորտի նախարարարության պահանջը, իսկ սպորտի նախարարությունը ֆեդերացիաներին պարտադրել է սահմանափակել այն խաղացողների թիվը, ովքեր իրավունք չունեն հանդես գալ Ռուսաստանի հավաքականներում: Իսկ մենք ասում ենք, որ իրավաբանորեն ՀՀ քաղաքացիները չպետք է համարվեն լեգեոներ, քանի որ Եվրասիական միության օրենսդրությանը դա հակասում է: Բասկետբոլիստները աշխատանքային պայմանագրեր են կնքում իրենց ակումբների հետ և նրանց աշխատանքային գործունեությունը խոչընդոտվում է: Ժամանակին նույնը եղել է Եվրամիությունում, սակայն աստիճանաբար ամեն ինչ փոխվել է և սահմանափակումները հանվել են:

– Պաշտոնական նամակով ՀԲՖ-ն արդեն իսկ դիմել է ՌԴ սպորտի նախարարություն: Ե՞րբ եք ակնկալում վերջնական հստակեցում:

– Մենք դիմել ենք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությանը, ապա այդ դիմումի վրա նախարարությունը դիմել է կառավարությանը: Կառավարությունն իր հերթին դիմել է ԵՏՄ ին, և որոշ ժամանակ անց տեղի ունեցավ ինտերակտիվ քննարկում բոլոր կողմերի մասնակցությամբ:

Քննարկումը բավական երկար էր և բովանդակալից: Բելառուսի, Ղրղըզստանի և Ղազախստանի ներկայացուցիչները ևս իրենց մտահոգությունը հայտնեցին այս կապակցությամբ, քանի որ նրանց մարզիկները ևս լեգեոներներ են համարվում։

Այժմ սպասում ենք հետագա զարգացումներին:

– Փաստորեն, Ռուսաստանը պետական մակարդակով խտրական վերաբերմունք է ցուցաբերում ԵՏՄ անդամ երկրների մարզիկների նկատմամբ:

– Չեմ կարծում: Պարզապես Եվրասիական տնտեսական միությունը նոր կառույց է և ժամանակ է պետք, որ այս հարցերը կարգավորվեն: Ժամանակին նույնը եղել է նաև Եվրամիությունում, սակայն աստիճանաբար ամեն ինչ կարգավորվել է: Պարզապես պետք է հետևողական լինել և անընդհատ բարձրացնել այս հարցը:

– Հայաստանցի քանի՞ բասկետբոլիստներ են կանգնել այս խնդրի առջև:

– Մոտ 10 խաղացողներ այսօր այդ խնդրի պատճառով չեն կարողանում թիմ գտնել: Այս թիվը ընթացքում կարող է աճել:

– Իսկ ռուսական ակումբները հետաքրքրվա՞ծ են մեր խաղացողների ծառայություններով:

– Այո, եթե սահմանափակումներ չլինեն, ապա մեր խաղացողները հեշտությամբ կգտնեն ակումբներ: Օրինակ՝ Ամիրան Ամիրխանովի նման փորձառու խաղացողի կարիք շատերն ունեն: Կոնստանտին Միրզոյանցը մշտապես առաջարկներ ունի տարբեր ակումբներից: Մյուսներն էլ հեշտությամբ կարող են խաղալ առնվազն Սուպերլիգա-2-ում:

– Կարելի՞ է ասել, որ հայկական բասկետբոլի ապագան այսօր կախված է ռուսական կողմի որոշումից:

– Այսպես ասեմ, այդ որոշումը շատ կարևոր է և մեծ օգուտ կտա մեր ոչ միայն բասկետբոլին, այլ ընդհանրապես հայկական սպորտին: Ես տեղյակ եմ, որ նույն խնդիրը կա նաև ֆուտբոլում:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում