Wednesday, 24 04 2024
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր

Հայ-ադրբեջանական հակամարտությունը հրահրել է Ռուսաստանը. ԱՄՆ ԿՀՎ-ի գաղտնազերծած փաստաթղթեր

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է ավելի քան 1 միլիոն փաստաթուղթ, որոնք հրապարակված են գերատեսչության պաշտոնական կայքում։ Հսկայական արխիվում գաղտնի փաստաթղթեր կան նաև Հայաստանի վերաբերյալ։

Դրանցից մեկը (CIA-RDP90G01353R001500220005-1), որը թվագրված է 1988թ. հունիսի 16-ին, ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Ուեբսթերի գաղտնի նամակն է՝ ուղղված ԱՄՆ փոխնախագահին, որը պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին։

Նամակում ասվում է, որ հայերի և ադրբեջանցիների միջև հակամարտությունը դարավոր պատմություն ունի. հայերը քրիստոնյաներ են, ադրբեջանցիները՝ թուրքեր, որոնք շիա են։

ԿՀՎ ղեկավարը ԱՄՆ փոխնախագահին գրում է, որ հայկական և ադրբեջանական հողերը դարեր շարունակ մտել են Պարսից և Օսմանյան կայսրությունների կազմի մեջ։ Երբ Ռուսական կայսրությունը 19-րդ դարում ներխուժեց Կովկաս, հրահրեց բախում երկու էթնիկ խմբերի միջև, ինչը բխում էր իր շահերից։

1915թ. Թուրքիայում հայերի բռնի տարհանման և զանգվածային սպանությունների հետևանքով հայերը սկսեցին ատել թուրքերին, այդ թվում՝ ադրբեջանցիներին։ Միևնույն ժամանակ հայերը սկսեցին ռուսներին ընկալել որպես պաշտպան կամ «չարյաց փոքրագույն»։ Նամակում նշվում է, որ Թուրքիայում զոհվել է 1,5 միլիոն հայ։

1917թ. Ռուսական կայսրության փլուզումը հանգեցրեց նրան, որ Հայաստանը և Ադրբեջանը 2 տարով անկախություն ձեռք բերեցին, որից հետո երկու հանրապետությունները անցան Կարմիր բանակի վերահսկողության տակ և մտան ԽՍՀՄ կազմի մեջ։

Ուիլյամ Ուեբսթերը գրում է, որ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը, որում բնակվել են մեծամասնությամբ հայեր, բոլշևիկները հանձնեցին Ադրբեջանին, ինչն առաջացրեց Հայաստանի դժգոհությունը։ Այդ ժամանակից ի վեր հայերը պարբերաբար բարձրացրել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմ վերադարձնելու հարցը՝ ասվում է փաստաթղթում։

Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա նրանք միշտ կարծել են, որ Հայաստանը համարվում է Ռուսաստանի ֆավորիտը՝ կապված դավանանքի, Մոսկվայի քաղաքական էլիտայում մեծ թվով հայազգի ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, ադրբեջանցիները դժգոհ էին վատ կենցաղային պայմաններից, գործազրկության աճից։ Այս ամենը հանգեցրեց հայ-ադրբեջանական բախումների, ինչի հետևանքով Ադրբեջանում բնակվող հայերը դաժան բռնության ենթարկվեցին ադրբեջանցիների կողմից՝ ասվում է նամակում։

Նշենք, որ «հույժ գաղտնի» կնիքը փաստաթղթի վրայից հանվել է միայն 2012թ. օգոստոսի 21-ին։

 

Նյութը պատրաստեց Հասմիկ Մարտիրոսյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում