Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Մսի շուկայում լայնամասշտաբ միջոցառումներ են սկսվել. հերթը հասել է Գյումրիին

Ծառայությունը կենդանական ծագման մթերքի շուկայում սկսել է լայնամասշտաբ միջոցառումներ, որոնցից անմասն չի կարող մնալ նաև Գյումրին: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, Գյումրիի մսի վաճառքով զբաղվող տնտեսավարողների և անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպություների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

ՍԱՊԾ-ից հայտնում են, որ Հովհաննես Մկրտչյանը խոսել է ոլորտում առկա մի շարք խնդիրների մասին՝ նշելով, որ դրանց կարգավորումը ոչ միայն օրենսդրության պահանջ է, այլև բխում է հենց իրենց՝ տնտեսավարողների, շահերից:

Նա զգուշացրել է չընդունել և չիրացնել առանց ուղեկցող փաստաթղթերի, ակնհայտ կասկածելի կամ հիգիենիկ պայմանների խախտումով տեղափոխված մսեղիքը, ևս մեկ անգամ ներկայացրել է մսի շուկայահանմանը ներկայացվող՝ գործող անասնաբուժասանիտարական հիգիենիկ և անվտանգության պահանջները՝ հորդորելով համապատասխան աշխատանքներ տանել անհրաժեշտ պայմաններն ապահովելու ուղղությամբ: Բանախոսը վստահեցրել է, որ Ծառայության մասնագետները ոչ միայն այսօր, այլև ցանկացած պահի պատրաստ են տրամադրել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն:

ՍԱՊԾ ներկայացուցիչը տնտեսավարողներին տեղեկացրել է, որ Ծառայությունը քայլեր է ձեռնարկում կենդանիների մորթի համար բացառապես սպանդանոցային պայմաններ ապահովելու ուղղությամբ, ինչը բխում է նաև ՀՀ կառավարության ծրագրից: Վերահսկող կառույցից հորդորել են անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպություների ներկայացուցիչներին փորձաքննությունն իրականացնել բացառապես ՀՀ կառավարության հաստատած կարգի համապատասխան, շեղումների դեպքում անմիջապես տեղեկացնել Ծառայությանը և չփորձաքննել անհայտ ծագման միսն ու մսամթերքը: Քննարկման ընթացքում տնտեսավարողների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին տվել են սպառիչ պատասխաններ:

Հանդիպումից հետո շրջայց է կատարվել քաղաքի մսի իրացման կետերով՝ առկա իրավիճակին տեղում ծանոթանալու համար: «Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ մթերքի, առավել ևս՝ մսի հետ շփվող անձինք պարտավոր են պահպանել անձնական հիգիենայի կանոնները և կրել համապատասխան մաքուր արտահագուստ: Յուրաքանչյուր աշխատակցի պարբերական բուժզննությունը և համապատասխան սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է»,- իրացման կետերի աշխատակիցներին ասել է Անասնաբուժության տեսչության պետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում