Հայկական կողմը զբաղվում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Դժվար է կանխատեսել, թե ինչպես կլուծվի հարցը, քանի որ Ալիևի իշխանությունն անտեսում է միջազգային իրավունքի ցանկացած նորմ, գտնվում է միջազգային խաղից դուրս: Տվյալ դեպքու մ կոպտորեն խախտվել է տեղաշարժի ու խոսքի ազատությունը», -ասել է Շավարշ Քոչարյանը: