Թուրքիայում Միացյալ Թագավորության դեսպան Ռիչարդ Մուրը Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ողբերգական մահվանից 10 տարի անց այսօր մենք հիշում ենք Հրանտ Դինքին: Նա մարդու իրավունքների, խոսքի ազատության և բազմազանության ուժեղ պաշտպան էր: Նա դեռ շարունակում է ոգեշնչել մեզ բոլորիս»,- գրել է Միացյալ Թագավորության դեսպանը:
Ստամբուլի «Ակօս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին։