Բաքուն բանակցություններ է վարում Մոսկվայի հետ նոր սպառազինության մատակարարման հարցով։ Այս մասին RIA Novosti-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։
«Այո, մենք նոր գնումների վերաբերյալ բանակցություններ ենք վարում։ Դուք ավելի լավ գիտեք, որքան զարգացած է ռուսական ռազմական արդյունաբերությունը։ Մենք հետաքրքրված ենք հիմնականում ժամանակակից պաշտպանական սպառազինման ձեռք բերմամբ։ Դա վերաբերում է և՛ թռչող տեխնիկա, և՛պաշտպանության համակարգեր ձեռք բերելուն։»,-նշել է նա։
Ալիևի խոսքով՝ սպառազինության ոլորտում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև նոր պայմանագրերի հեռանկարները «լավն են»։
«Դուք գիտեք պատմությունը, թվերը հրապարակվել են, ստորագրվել են շուրջ 5 միլիարդ դոլարի պայմանագրեր, որոնց մեծ մասն արդեն իրագործվել է»,-ասել է Ալիևը։