Tuesday, 16 04 2024
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
-
20:45
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները

Տպավորություն է, թե Կարեն Կարապետյանին «պրիմիտիվ» ձևով խաբել են

«Հայաստանում բացակայում է քաղաքական դաշտը, կան հովանավորներ, չկան կուսակցություններ, այլ կան միայն ինչ-ինչ շահեր սպասարկող խմբավորումներ՝ մեկը միգուցե ավելի ազնիվ, մյուսը՝ պակաս ազնիվ, մեկը կրիմինալ շահեր ունի, մեկն՝ այլ: Քանի որ իրավական դաշտն այնպես է նախատեսել, որ չես կարող խորհրդարան մտնել, ասենք, որպես լավ տղա կամ հարգված տղա, այլ պետք է լինես ինչ-որ կուսակցության անդամ, այստեղից է գալիս այդ դասավորումները, դաշինքների ձևավորումը և այլն»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Զոլյանը՝ անդրադառնալով նախընտրական շրջանում Հայաստանի ներքաղաքական առկա վիճակին:

Նրա խոսքով՝ քաղաքագիտական առումով այստեղ բոլորովին այլ դաշտ է. «Եթե խոսենք քաղաքագիտական կատեգորիաներով, պետք է լինեին կուսակցություններ, որոնք, սակայն, չկան: Եթե լինեին կուսակցություններ որոշակի կանխատեսելիություն կլիներ, բայց հիմա կարող են մի քանի մարդ պայմանավորվել ինչ-ինչ շահերի վերաբերյալ և գալ բոլորովին այլ դասավորումների: Նոր օրենքով կարող են քվեարկել մի ձևով, իսկ խորհրդարանում բոլորովին այլ պատկեր կարող է լինել»:

Ռուսաստանը բավականին երկար շատ լավ աշխատել է մեր իշխանությունների հետ, և Սերժ Սարգսյանը չի կայացրել այնպիսի որոշումներ, որոնք դեմ կլինեն Ռուսաստանի շահերին: Նաև նշվում էր, թե Կարեն Կարապետյանը Ռուսաստանի մարդն է այստեղ: Արդյո՞ք Ռուսաստանին անհրաժեշտ կլինի ընդդիմության ներսում գործընկերներ փնտրել և այստեղ ռադիկալ փոփոխություններ անել. այս հարցին ի պատասխան՝ Ս. Զոլյանը նշեց. «Ռուսաստանում քաղաքագետները քննարկում են պուտինյան քաղաքականության բացթողումները և այդ բացթողումներից մեկը համարում են այն, որ նախկին խորհրդային միության տարածքի երկրներում նա համագործակցում է միայն իշխանությունների հետ՝ հետևյալ սկզբունքով՝ որպես պետություն միայն պետական կառույցների հետ ենք աշխատում:

90-ականներին դերերը բաշխված էին՝ մեկն աշխատում էր իշխանության հետ, մյուսն՝ ընդդիմության: Հիմա այլ դոկտրին է՝ ավտորիտար համակարգ՝ ճանաչում են միայն իշխանություններին: Անհանգստությունը գալիս է նրանից, որ հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ հնարավոր է իշխանափոխություն: Եվ դա ցույց տվեց, որ պետք է մտածել, որ չկրկնվի Յանուկովիչի սցենարը: Ռուսաստանի համար դա անցանկալի վիճակ է»:

Կարեն Կարապետյանի վերաբերյալ քաղաքագետը նշեց. «Համոզված եմ, որ այդ մարդն այստեղ եկել է ազնիվ նպատակներով: Նա միանգամից ասել է՝ ես կախարդական փայտիկ չունեմ: Եթե չունես, ինչո՞ւ ես եկել, բնական է, որ ոչ մի բան չես կարող անել… Տպավորություն է, թե Կարեն Կարապետյանին պրիմիտիվ ձևով խաբել են. մի բան խոստացել են, հետո ասել են՝ չէ, այդպես չէ, հիմա նեղվածություն կա: Բայց սա իմ ենթադրությունն է, ես չգիտեմ՝ ինչ են խոստացել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում