Հայաստան-Իրան երկաթուղու հարցը դեռևս քննարկման փուլում է, Հյուսիս-Հարավի աշխատանքներն էլ կախված եղանակային պայմաններից, քչացել են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը:
Անդրադառնալով տեխզննումներին` նախարարը նշեց, որ դրանք վերանայվում են, և պետք է գործընթացը նորմալ կատարվի:
Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ նախարարը անձնական տեսակետ չհայտնեց՝ նշելով՝ Ծառուկյանի վերադարձի մասին մեր կուսակցությունն իր տեսակետն արդեն հայտնել է:
Մանրամասները՝ տեսանյութում: