«Առաջին լրատվական»-ը մայրաքաղաքում հարցախույզ է իրականացրել՝ պարզելու թե մեր համաքաղաքացիներն ինչպես են վերաբերվում Գագիկ Ծառուկյանի վերադարձին քաղաքականություն, ինչ ակնկալիքներ ունեն:
Քաղաքացիներից ոմանք կարծում են, որ դրանով ոչ մի բան էլ չի փոխվի. «Հօգուտ ժողովրդի, ոչ մի բան էլ չի լինելու, սա իրենց խաղերն է, որ խաղում են, կխաբեն ժողովրդին ևս մի քանի տարի և կօգտվեն բարիքներից»:
Երևանցիների մի մասն էլ Ծառուկյանի հետ հույսեր է կապում. «Մի բարի բան կլինի, Գագիկի հետ շատ հույսեր ունենք: Ժովորդի ապրելակերպը կբարելավվի»: «Եթե «օդերը չփակեն», լավ կլինի»:
Մանրամասները՝ տեսանյութում: