Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Ծառուկյանի պլանները նախագծելու, գծելու, մշակելու մեջ չկանք. Շարմազանով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Պարոն Շարմազանով, Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից հետո նրան երկու տարի առաջ ամենաշատը քննադատածները և վիրավորածները բավականին մեղմ գնահատականներ հնչեցրին։ Սա չի՞ վկայում արդյոք այն մասին, որ նրա վերադարձը իշխանության քաղաքական հաշվարկների արդյունք է։ Համացանցում քննարկումները հիմնականում դրա մասին են։ 

– Մենք որևէ պայմանավորվածություն որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի և գործիչների, այդ թվում և ձեր նշած գործչի պլանները նախագծելու, գծելու, մշակելու մեջ չկանք։ Մնացածը հանրության կարծիքն է, հանրությունն իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու և Facebook-ում գրելու, գնահատականներ հնչեցնելու։ Հանրության ամենակարևոր կարծիք արտահայտելու օրը ապրիլի 2-ն է։ Ում կվստահեն, նրան էլ ձայն կտան։

– Հնարավո՞ր է լինել իշխանության մեջ  և լինել ընդդիմադիր։ Երեկ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել է, որ կանգնելու է Գագիկ Ծառուկյանի կողքին։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

– Ես ցանկություն չունեմ այլ քաղաքական գործիչների քաղաքական պլանների մասին խոսելու՝ ո՛չ Ծառուկյանի, ո՛չ Զաքարյանի, ո՛չ Պողոսյանի, ո՛չ էլ Պետրոսյանի։ Իրենց խնդիրն է, դիմեք իրենց։ Ես կարող եմ խոսել իմ կուսակցության փոխարեն, իմ կուսակցության քաղաքական ծրագրերից։ Եվ անկախ ձեր նշած գործիչների քաղաքական ծրագրերից՝ մեր քաղաքական օրակարգը փոփոխություն չի կրել, մենք ունենք մեր քաղաքական օրակարգը, ծրագիրը և գնալու ենք այդ օրակարգով։ Հնարավո՞ր է լինել իշխանության մեջ ընդդիմություն, ընդդիմության մեջ՝ իշխանություն. ո՛չ։ Պետք է լինես կա՛մ իշխանություն, կա՛մ ընդդիմություն։ Դա ասել եմ նույնիսկ այն ժամանակ, երբ մեզ մոտ կար այլընտրանք ասած երևույթը։ Քաղաքականության մեջ լինում են կա՛մ իշխանություն, կա՛մ ընդդիմություն։ Իշխանություն կամ ընդդիմություն էլ չեն ծնվում, դառնում են քվեարկության արդյունքում։ Ժողովուրդը ում մեծամասնության ձայն է տալիս, ով կառավարություն ձևավորելու իրավունք  է ստանում, դառնում է իշխանություն, ով կառավարություն ձևավորելու իրավունք չի ստանում, դառնում է ընդդիմություն։ Եվ անգամ Սահմանադրության մեջ ընդդիմության իրավունքները և ընդդիմության անհրաժեշտությունը սահմանադրական նորմ է, և ըստ մեր նոր ԸՕ-ի և ԱԺ կանոնակարգ օրենքի՝ ԱԺ ապագա պատգամավորների մեկ երրորդը պարտավոր է լինել ընդդիմադիր։

– Իշխանությունը, այնուամենայնիվ, խնդիր չի՞ տեսնում Իշխան Զաքարյանի հայտարարության մեջ։

– Խնդիր կա, խնդիր չկա՝ դիմեք նրանց։ Եթե իշխանության մեջ լինելով՝ յուրաքանչյուր գործիչ կունենա պրոբլեմ օրենքի հետ, և ԸՕ-ն կխախտվի, բնականաբար, կլինի Իշխան Զաքարյանը, Էդուարդ Շարմազանովը կամ մեկ այլ գործիչ, եթե խնդիր կա՝ օրենք կա, պետք է չլինի, եթե խնդիր չկա, իրենց պրոբլեմն է։ Հիմա զանգել եք ինձ Զաքարյան Իշխանի քաղաքական ծրագրերից եք հարցնում, ես ի՞նչ անեմ։

– Պարոն Շարմազանով, ընդդիմադիր ուժերը հիմա բարձրացնում են սահմանադրական դրույթի կոպիտ խախտման մասին հարցը, ըստ որի՝ ընտրությունների օրը նշանակվել է Սահմանադրությունը խախտելով։ Հնարավո՞ր է՝ այս մասով փոփոխություն լինի։

– Այդ խնդիրը իրավական տիրույթում է, և ես չէ, որ պետք է այդ հարցին պատասխանեմ։ Համոզված եմ, որ այն կառույցները, ովքեր որոշել են և արդեն հրապարակել են, որ ապրիլի 2-ն ընտրության  օր է, բնականաբար, ամբողջ իրավական բազան նայել են և օդից չեն որոշել, որ ապրիլի 2-ը պետք է լինի ընտրության օր։ Եվ եթե մեկն ունի այլ կարծիք և վիճարկում, պետք է դիմի դատարան։ Թող դիմեն, դատարանում որոշեն, ի՞նչ իմանամ։ Մենք պետք է կարողանանք նաև սպասել, որ գործիչները կարող են ասել, ոչ, չգիտեմ։ Ես ամենագետ Շարմազանովը չեմ, որ ամեն ինչի պատասխանը իմանամ։ Համապատասխան պետական կառույցներ կան, դիմեք իրենց, և եթե այդ կառույցների պատասխանը կամ հիմնավորումները չեն բավարարի, կարող եք դիմել դատական ատյաններին, ինչպես անում են նորմալ ժողովրդավարական երկրներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում