Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունն Անկարայում ձերբակալել է ֆոտոցուցահանդեսի կազմակերպչին, որում սպանվել է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը։
Ընդգծվում է, որ նրան ստուգում են Կառլովի սպանության կապակցությամբ։ Ավելի վաղ Անկարայում վեց մարդ էր ձերբակալվել Կառլովի սպանության կապակցությամբ։
Նրանց քննում են դատախազության աշխատակիցները։ Կառլովն Անկարայում ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին։