«Սասնա ծռեր» խմբին աջակցելու մեջ մեղադրվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ:
Երևանի Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարել է նախաքննական մարմնի՝ Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու մասին միջնորդությունը: