Թուրքական Dünya Bülteni լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան Ջիբութիի հետ ստորագրել է այդ երկրում ռազմաբազա հիմնելու մասին պայմանագիր։
Ներկա դրությամբ Ջիբութիում գտնվում են շատ երկրների ռազմաբազաները, և այժմ նրանց հավելվում է Սաուդյան Արաբիան, որը Ջիբութի հետ պայմանավորվել է համագործակցել տարածաշրջանային անվտանգության ոլորտում։
Ջիբութին գտնվում է Կարմիր ծովի և Ադենի ծովածոցի հատման ռազմավարական կարևորության Աֆրիկյան եղջյուրի տարածաշրջանում, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ռազմաբազաները։