Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ չի տեսնում պատճառներ, թե ինչու Թեհրանն ու Էր-Ռիադը չեն կարող համագործակցել։
Ընդգծվում է, որ Զարիֆն այդ հայտարարությունն արել է Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ.
«Ես չեմ տեսնում որևէ պաատճառ, թե ինչու Իրանն ու Սաուդյան Արաբիան թշնամական քաղաքականություն կվարեին միմյանց հանդեպ։ Իրականում մենք կարող ենք համագործակցել ապագայում մեր տարածաշրջանի կայունության հարցերի շուրջ։
Մենք կարող ենք համատեղ աշխատանք իրականացնել Սիրիայում, Եմենում ու Բահրեյնում կամ տարածաշրջաում ևս որևէ այլ տեղում բնակչության տխուր իրավիճակը կասեցնելու համար»։
Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, ինչ 2016 թվականի հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ը հայտարարել էր 47 մարդու մահապատժի ենթարկելու մասին։