ԱՄՆ արդրադատության նախարարությունը տեղեկություն է տարածել Անգլիական հայտնի ավտոարտադրող «Ռոլս Ռոյս» ընկերության կողմից արտասահմանյան մի շարք երկրների պետական պաշտոնյաներին կաշառելու վերաբերյալ, որոնց մեջ են նաև ադրբեջանցի պաշտոնյաները, հաղորդում է azadliq.info լրատվական ադրբեջանական գործակալությունը:
ԱՄՆ արդարադատության նախարարության տարածած տեղեկության համաձայն` «Ռոլս Ռոյս»-ը պաշտոնյաներին կաշառել է պետության կողմից հայտարարված առևտրային մրցույթները հաղթելու նպատակով:
Ադրբեջանում «Ռոլս Ռոյս»-ի պաշտոնական ներկայացուցիչ Rolls-Royce Motor Cars Baku ավտոսրահի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2014 թվականին: