Այսօր կայացել է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի մամուլի ասուլիսը: Խորհրդարանի խոսնակը նախ ամփոփել է անցած տարվա ընթացքում Աժ գործունեության արդյունքները, ապա՝ պատասխանել լրագրողների հարցերին:
Անդրադառնալով «Արցախպրես»-ի թղթակցի այն հարցադրմանը, թե Սահմանադրության նախագիծն ընդունվելու դեպքում, անցումային շրջանի համար ինքը պատրաստվում է արդյոք առաջադրել իր թեքնածությունը՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի համար, Ա.Ղուլյանը պատասխանել է, որ վաղաժամ է համարում դրա մասին խոսելը:
«Այդ թեման չի քննարկվել ո ՛չ խմբակցությունում, ո ՛չ էլ ես ինքս եմ ինձ հետ քննարկել»,- ասել է Ղուլյանը:
Նշենք, որ ըստ ԱՀ Սահմանադրության նախագծի՝ անցումային շրջանի համար Հանրապետության նախագահին ընտրում է Ազգային ժողովը՝ խմբակցությունների առաջարկությամբ, ով պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը: