Եվրամիությունը չեղարկել է պատժամիջոցները իրանական չորս խոշորագույն ընկերությունների նկատմամբ, որոնք կապված են նավթագազային ոլորտի հետ։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Տեղեկատվության համաձայն՝ պատժամիջոցների ցուցակից հանվել է Iran Oil Pension Fund Investment Company (OPIC) կենսթոշակային հիմնադրամը, Petropars Operation and Management Company (POMC) նավթային ընկերությունը, Petropars Resources and Engineering Company (PRE) և Iran Liquefied Natural Gas Company (Iran LNG) կորպորացիցաները։
Գործակալության փոխանցմամբ՝ OPIC ընկերությունը ֆունդամենտալ դեր է խաղում իրանական նավթային արդյունաբերությունում ներդրումային նախագծերի ֆինանսավորման հարցում։