Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հակառակորդը միտումնավոր է գնդակոծել Չինարի գյուղը. ՄԻՊ Արման Թաթոյան

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դեկտեմբերի 29-­ին Տավուշի մարզի Չինարի համայնքի հատվածում Ադրբեջանի կողմից իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձից անմիջապես հետո փաստահավաք աշխատանքներ է սկսել այդ և հետագա օրերին մարդու իրավունքների խախտումները վեր հանելու համար: Հունվարի 18-­ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ամփոփեց փաստահավաք աշխատանքների արդյունքները:

«Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձից անմիջապես հետո մեր Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչը իմ հանձնարարությամբ անմիջապես մեկնել է Տավուշի մարզ` տեղում փաստահավաք աշխատանքներ սկսելու համար: Ես զրուցել եմ Չինարի համայնքի ղեկավարի հետ, մեր աշխատակիցները զրուցել են գյուղացիների հետ, փաստահավաք աշխատանքի ընթացքում մանրամասն ուսումնասիրել ենք իրավիճակը»,­ – նշեց Թաթոյանը:

Դիվերսիոն հարձակման արդյունքում զոհվել է 3 հայ զինծառայող, և դա այն իրավիճակում, երբ, ՄԻՊ­ի գնահատմամբ, նրանք հակառակորդի համար որևէ վտանգ այդ պահին չեն ներկայացրել: Օմբուդսմենի գրասենյակը հետևողական է եղել նաև դիվերսիոն ներթափանցման փորձին հաջորդող օրերին` գիտակցելով, որ հակառակորդը կարող է նոր սադրիչ գործողությունների դիմել սահմանի այդ հատվածում:

«Հունվարի 3­-ին, ժամը 17:00­19:00­-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը գնդակոծության տակ էր պահում Չինարի գյուղը, բնակիչները ստիպված էին թաքնվել ապաստարաններում: Եվ այստեղ ցանկանում եմ հատուկ ընդգծել այն հանգամանքը, որ գյուղի մոտակայքում որևէ զորամաս, ռազմական օբյեկտ չկա, ինչը նշանակում է, որ ադրբեջանական զինուժը թիրախավորել էր խաղաղ բնակչությանը»,­ – մանրամասնեց Արման Թաթոյանը:

Օմբուդսմենը նշեց, որ հունվարի 3-­ին ադրբեջանցիները հիմնականում թիրախավորել են գյուղի մանկապարտեզն ու դպրոցը: «Հունվարի 8-­ի գիշերը ևս ադրբեջանական կողմը Չինարին գնդակոծության է ենթարկել: Ընդ որում, քաղաքացիական բնակչությանը վնասելու ամենահեշտ տարբերակը գիշերը գնդակոծելն է, քանի որ մարդիկ հիմնականում քնած են լինում և չեն կարող հարկ եղած դեպքում թաքնվել կամ պաշտպանվել գնդակոծությունից»,­- նշեց Արման Թաթոյանը:

Նա նաև հայտնեց, որ փաստահավաք աշխատանքների արդյունքներով կազմված զեկույցում անդրադարձել են նաև հունվարի 13­ին հակառակորդի կողմից Տավուշի մարզի Ոսկեպար­-Բաղանիս ճանապարհի գնդակոծմանը: Արման Թաթոյանը հայտնեց, որ հունվարի 13­-ին ժամը 18:00­19:00­-ն ընկած ժամանակահատվածում Ոսկեպար-­Բաղանիս ճանապարհը եղել է հակառակորդի գնդակոծության տակ: Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց նաև փաստահավաք աշխատանքների ընթացքում արված լուսանկարներ, որոնք վկայում են այն մասին, որ ադրբեջանցիները անցած օրերի ընթացքում միտումնավոր թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը: Լուսանկարներում հստակ երևում են գնդակոծության հետքերը Չինարի գյուղի տների, դպրոցի, մանկապարտեզի շենքերի վրա:

Արման Թաթոյանը նշեց, որ նման դեպքերում փաստահավաք աշխատանքների իրականացումը իր գործունեության հիմնական և կարևոր ուղղություններից մեկն է լինելու: Դա միջազգային պրակտիկայում շատ հաճախ կիրառվող գործողություն է, որի փորձը ինքն ունի ու շատ ակտիվ աշխատելու է այդ ուղղությամբ: Նա նաև հավելեց, որ փաստահավաք աշխատանքի արդյունքներն առաջիկայում ներկայացնելու է միջազգային կառույցներին և տարբեր երկրների իր գործընկերներին:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում