Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հրանտ Դինքի սպանությունից 10 տարի անց հայ-թուրքական հարաբերությունների բարելավում չի նշմարվում. AFP

10 տարի է անցել Ստամբուլում հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությունից, սակայն հայերին և թուրքերին այդպես էլ չի հաջողվել ձեռք բերել Հրանտի կողմից բաղձալի հաշտեցումը։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը՝ «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին նվիրված հոդվածում։

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին «Ակօս» թերթի խմբագրատան առաջ։ Դինքի սպանությունից հետո հազարավոր թուրքեր դուրս եկան փողոցներ՝ վանկարկելով «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք»։

«Հրանտը երկու կարևոր գործ էր անում. խրախուսում էր Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունը ու թուրք հասարակությանը ներկայացնում Հայկական հարցը»,- կարծում է «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանզիկյան։

Դինքը ծնվել է Անատոլիայի Մալաթիայում, որտեղ ժամանակին մեծ թվով հայեր են ապրել, իսկ այժմ գրեթե հայեր չկան։ Նա Ստամբուլ եկավ 1996 թվականին և հիմնեց «Ակօս» թերթը, որը Թուրքիայում առաջին հայկական թերթը չէր, սակայն առաջինն էր, որ սկսեց լույս տեսնել հայերեն և թուրքերեն։ Այդպիսով, Դինքը խթանեց մինչ այդ երկար տարիներ տաբու դարձած թեմաների քննարկումը։

«Հրանտ Դինքը հնարավորություն ընձեռեց թուրք հասարակությանը ներկայացնելու Հայկական հարցը։ Նա մեծ դերակատարում ունեցավ իրազեկման գործում, բայց, ցավոք, վճարեց իր կյանքով»,- ասում է «Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ով անձամբ ճանաչել է Դինքին։

Թեև Դինքին սպանողը, ով այն ժամանակ ընդամենը 17 տարեկան էր, բավական արագ ձերբակալվեց և դատապարտվեց, սակայն դատավարությունը շարունակվում է մինչ օրս, և Դինքի կողմնակիցները կորցնում են վստահությունը, թե դատական համակարգը կկարողանա ի վերջո պարզել իրականությունը։ «Տասը տարի անց դատարանը այդպես էլ լույս չի սփռել սպանության վրա։ Մենք ակնկալիքներ չունենք այդ դատավարությունից»,- ասում է Էստուկյանը։

Տաբուն, որը վերացրեց Դինքը, մնում է կոտրված։ Դեռ մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել հայի ներկայությունը թուրքական խորհրդարանում, էլ չենք խոսում Ցեղասպանություն եզրույթի օգտագործման մասին, ինչն արեց Գարո Փայլանը՝ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավորը, որին զրկել են խորհրդարանական երեք նիստի մասնակցելու իրավունքից թուրքական Մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար։ Այնուամենյանիվ, վերլուծաբանները կարծում են, որ հաշտեցում դեռ հնարավոր է՝ ասվում է հոդվածում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում