Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Իշխանափոխությունը դարձավ հերթական ընտրություն. ՀՀԿ-ն արձագանքում է Ծառուկյանին

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

– Պարոն Բաղդասարյան, Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարեց իր՝ քաղաքականություն վերադարձի և 2017-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։ Նա նշում է, որ երկիրը ճիշտ ճանապարհով չի գնում, տնտեսությունը մեծ հաշվով չի զարգանում, ժողովրդի բարեկեցության մակարդակը չի բարձրանում, արտագաղթ կա, թույլ ու հիվանդ տնտեսություն է, աղքատություն և այլն: Ըստ էության, նա գալիս է իբրև ընդդիմությո՞ւն իշխանությանը:

– Ես չեմ տեսել մի այնպիսի քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ, որ քաղաքական հայտ ներկայացնի և տնտեսությունը կամ երկրի քաղաքական իրավիճակը գովաբանելով մտնի քաղաքական դաշտ, դա նորմալ եմ ընդունում, և այդպես էլ սպասում էինք։ Անակնկալ չէր այդ հայտարարությունը։ Սպասենք հետագա ծրագրերին, տեսնենք ինչպիսի ծրագրեր են ներկայացնում, իսկ տնտեսության առողջության համար մի քանի համեմատություններ պետք է անեն, որ արտահանման ցուցանիշները 2016-ին եղել են 21 տոկոս, որևէ անգամ մենք նման ցուցանիշ չենք ունեցել, վերջին քառամսյակում՝ 25 տոկոս։ Համենայնդեպս կներկայացնեն ծրագրեր, կտեսնենք՝ ինչ առողջացման ծրագրեր են ներկայացնում, դրա մասին էլ կխոսենք:

– Ծառուկյանին երկու տարի առաջ ԳՄ նիստ նվիրեցիք, ապա սկսեցիք տարբեր գնահատականներ հնչեցնել տարբեր ՀՀԿ-ականների շուրթերով: Նույն կարծիքի՞ն եք մնացել, թե՞ ավելի մեղմ կլինեք գնահատականներում։

– Հիմա արդեն ինչ-որ բաներ փոխվում են մարդկանց դիրքորոշումներում, նախկինում նա խոսում էր իշխանափոխության մասին, իսկ հիմա գալիս են արդեն հերթական ընտրություններին մասնակցելու, այսինքն՝ փոխվել են մարդկանց դիրքորոշումները: Երբ ներկայացնեն իրենց ծրագրերը, մենք արդեն մեր դիրքորոշումները կհայտնենք: Հիմա չեն գալիս հեղափոխություն կատարելու, արյունահեղություն կանխելու կամ արյունահեղություն անելու, իշխանափոխության, արտահերթ նախագահական ընտրությունների և այլն, այդպիսի կոչերով չեն գալիս, այլ սահմանադրական նորմալ ճանապարհով գալիս են մասնակցելու ընտրություններին, մենք նման քայլերը ողջունում ենք, որովհետև մեր երկիրն ազատ երկիր է, բոլորն իրավունք ունեն իրենց հայտերը ներկայացնելու, կներկայացնեն այն կոնտեքստը, որով պետք է ներկայանան քաղաքական դաշտում, մենք նորից կխոսենք դրա մասին:

– Պարոն Բաղդասարյան, ստացվո՞ւմ է արդյոք, որ իշխանությունը չեզոքացնում է այն պահին այս կամ կամ այն գործչին, որը վտանգ է ներկայացնում իշխանության համար:

– Մենք իշխանության վտանգի մասին չենք մտածում, մենք, նախ, չեզոքացնելով չենք զբաղվում, եթե որևէ քաղաքական ուժ կամ գործիչ պետք է իշխանության միջոցով գա քաղաքական դաշտ կամ չեզոքացվի, ավելի լավ է նա քաղաքական դաշտում չլինի: Այսինքն՝ իրենք պետք է իրենց ճակատագիրը որոշեն, եթե ընդդիմադիր են, ուրիշ բան է, որ կարելի է իշխանության հետ խորհրդակցելով ինչ-որ խնդիր կարգավորել: Մենք չեզոքացնելով չենք զբաղվում, չենք ցանկանում, որ մեր երկրի անվտանգությանը որևէ վտանգ սպառնա: Եթե սահմանադրական ճանապարհով մարդիկ, քաղաքական ուժերը գալիս են մրցակցության՝ մենք ողջունում ենք:

– Իսկ համագործակցություն հնարավո՞ր է Ծառուկյանի հետ՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունեցել երկու տարի առաջ:

– Մենք որևէ մեկի հետ չենք ժխտում համագործակցությունը: Մենք այսօր էլ բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցում ենք ։ Համագործակցություն ասելով, պետք չէ հասկանալ միայն կոալիցիաներ կազմել, պաշտոններ բաժանել և այլն։ Համագործակցության տարբեր ձևեր կան, և մենք տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցում ենք: Այսօրվա ընդդիմության հետ մենք չե՞նք համագործակցում, մենք ընդդիմության հետ համագործակցելով՝ ունեցանք Ընտրական օրենսգիրք, սահմանադրական բարեփոխումներ և շատ այլ օրենքներ:

– Ես նկատի ունեմ այն, որ իշխանության ծրագիրը լինի վերահսկելի, կանխատեսելի այլընտրանք կամ ընդդիմություն, դաշինք ստեղծելը:

– Եթե իշխանությունը ստեղծում է ընդդիմություն, ինձ թվում է՝  քաղաքական դաշտի կայացման մասին խոսելն ավելորդ է, ընդդիմությունն ինքը պետք է ձևավորվի քաղաքական դաշտում:

– Պարոն Բաղդասարյան, Գագիկ Ծառուկյանը և նրա դաշինքն, օրինակ, ակնկալում են լայն կոնսոլիդացիա, դրա շրջանակում ստացված ձայներն ո՞ւմ ձայներն են, նկատի ունեմ հանրապետականի՞ ձայների մի մասն է լինելու, ընդդիմությա՞ն ձայների մի մասը: Ընդդիմությունն ասում է՝ դրանք մեր ձայները չեն:

– Որևէ մեկը սեփականաշնորհված ձայներ չունի, երբ որ արդեն կսկսվի քարոզարշավը, քաղաքական ուժերը կներկայանան հանրությանը, այդ ժամանակ կխոսենք: Լայն կոնսոլիդացիա ասվածը՝ լայն հասկացություն է, համբերեք, սպասենք, տեսնենք ինչ լայն կոնսոլիդացիայի մասին է խոսքը, հետո նոր դրան կանդրադառնանք:

– Ըստ էության, այլևս այդպիսի կարծիքներ, բնորոշումներ Ծառուկյանի հասցեին չե՞ն հնչի: Օրինակ՝ նա ասաց, որ ներում է բոլոր նրանց, ովքեր իր հանդեպ այդպես վարվեցին:

– Ես նորից եմ կրկնում՝ եթե քաղաքական ուժերը չեն գալիս հեղափոխական կոչերով, արյունահեղություն անելու կամ կանխելու, արտահերթ նախագահական ընտրություններ, հակասահմանադրական կոչեր անելու, այլ գալիս են սահմանադրական ճանապարհով Ազգային ժողովի 2017թ. ընտրություններին մասնակցելու համար, մենք միայն ողջունում ենք ցանկացած քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի քայլերը: Երբ քաղաքական ուժերը կներկայացնեն իրենց ծրագրերը, իրենց մոտեցումները և հեռահար նպատակները, մենք էլ կանդրադառնանք դրանց և կտանք մեր գնահատականները:

– Իսկ ձեր ծրագիրը ե՞րբ պատրաստ կլինի:

– Մեր կուսակցության ծրագիրը պատրաստ է, մենք համագումարին ներկայացրել ենք: Եթե խոսում եք ընտրությունների հետ կապված, ապա երբ որ կսկսվի քարոզարշավը, մենք կներկայացնենք մեր մոտեցումները, թե ինչ գաղափարախոսությամբ և ինչ մոտեցումներով ենք գնում ընտրությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում