Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մտքի թելեր, որ չեն կտրվի որևէ մկրատով

Գագիկ Ծառուկյանի, այսպես ասած՝ վերադարձով իր շրջանին է վերադառնում հայաստանյան քաղաքականությունը, թեև մեծ հաշվով այն իր ավանդական և արատավոր շրջանից դուրս չէր էլ եկել: Այդ տեսանկյունից, տեղի ունեցածն իրադարձություն է միայն առերևույթ, իսկ խորքային առումով Հայաստանում ծավալվում է հերթական ավանդական նախընտրական շրջանը, ավանդական դերակատարումներով: Այս միջավայրում, ինչ խոսք, գերդժվար է հանդես գալ որևէ նոր հայտով և լինել այդ հայտով մրցունակ:

Ակնհայտ է, որ քաղաքականությունը հերթական անգամ պարփակվում է, խցկվում է նյութական ռեսուրսային մրցավազքի տրամաբանության մեջ, որը վերահսկվելու է իշխանական մամլիչով: Տվյալ պարագայում, պարզապես ինքնախաբեություն կարող է լինել այդ միջավայրում որևէ արդյունքի հասնելու ձգտումը, ինչքան էլ այն մեծ լինի, ինչքան էլ լինի անկեղծ և հետևողական: Ակնհայտ է, որ Հայաստանում կա միջավայրը փոխելու, այսինքն՝ նոր միջավայր ձևավորելու խնդիր: Հնում վերարտադրության մեխանիզմները թե՛ ռեսուրսների, թե՛ մտածողության ու հոգեբանության առումով այնքան ամուր են, որ այլևս, նույնիսկ, էմոցիաներ չեն առաջացնում:

Նոր միջավայրի ձևավորումը, ահա այն, ինչը պետք է լինի Հայաստանում իրական քաղաքականության խնդիրը: Ըստ այդմ, նաև իրական քաղաքականության ինդիկատորը: Նոր քաղաքականություն, նոր դերակատարներով և նոր «հանդիսատեսով», միաժամանակ մասնակցության նոր սկզբունքներով և արժեքային ուղենիշներով: Գործող միջավայրի հետ որևէ ասոցիացիա իմաստավորված և տրամաբանված կարող է լինել միայն այն դեպքում, երբ հստակ ձևակերպված և հասկանալիորեն կհանդիսանա նոր միջավայրի ձևավորման մեծ նպատակի իրականացմանն ուղղված մարտավարական քայլ: Հակառակը կլինի մոլորություն, բարեխիղճ, թե անբարեխիղճ մոլորություն ինքն իր հանդեպ, թե հասարակության: Այդտեղով կարող է անցնել Հայաստանում հին և նոր ժամանակների, վերարտադրության և ստեղծագործության բաժանարար գիծը, խնդրի ձևակերպումն ու հանրությանն ըստ այդմ արվող առաջարկները կարող են կազմել սահմանը, ոչ թե փշալարերով, այլ մտքի թելերով, որոնք հնարավոր չի լինի կտրել հին որևէ տարբերակի վերարտադրության «մկրատով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում