Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը հայտարարել է, որ Ռուսաստանը չի օգնում կառուցել նոր աշխարահակարգ և փոխարենը քայքայում է գոյություն ունեցող աշխարհակարգը։
Փաուերն այդ մասին հայտարարել է զբաղեցրած պաշտոնում իր վերջին ելույթի ժամանակ։ Որպես օրինակ, որ Ռուսաստանը խաթարում է աշխարհակարգը, Փաուերը բերել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացրած ռազմական միջամտությունը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելը և Ռուսաստանի միջամտությունը արևմտյան երկրների ընտրություններին.
«Ռուսաստանի գործողությունները թույլ չեն տալիս կառուցել նոր աշխարհակարգ։ Դրանք խաթարում են արդեն իսկ գոյություն ունեցողը»։