Ren TV-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական «Ազգայնական ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է, թե որոնք են Ռուսաստանի հետ հարաբերություններում երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի գործած գլխավոր սխալները։
Լե Պենի խոսքերով՝ Օլանդը ի սկզբանե որդեգրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու դիրքորոշումը։ Լե Պենն այդ պլանում հիշատակել է 2014 թվականի նոյեմբերին «Միստրալ» տիպի երկու ուղղաթիռակիրներ վաճառելուց հրաժարվելը, ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին աջակցելը, Սիրիայում Ռուսաստանի գործողություններին բացասաբար արձագանքելը.
«Ամենավատն այն է, որ նա հրաժարվել է ընդունել Վլադիմիր Պուտինին։ Այդ բոլոր որոշումները ոչ թե պարզապես սխալներ են, այլ՝ ծանր բիծ Ֆրանսիայի վրա, որոնք Ֆրանսիան վարկաբեկում են որպես անկախ երկիր»։