Thursday, 25 04 2024
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ

Կարապետյանին ընտրել է Սերժ Սարգսյանը, ռուսները պարտավոր չեն վճարել. Մոդեստ Կոլերով

Սերժ Սարգսյանը նշանակել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում, կիսել է իշխանությունը նրա հետ  փափուկ անցումը կառավարման նոր համակարգին ապահովելու նպատակով, «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում հայտարարեց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ խոսելով Կարապետյան-Սարգսյան հարաբերությունների, ներիշխանական գործընթացների և այս համատեքստում Ռուսաստանի գործոնի մասին:

Քաղաքագետի համոզմամբ՝ Կարապետյանը Հայաստանի, ոչ թե Մոսկվայի ներկայացուցիչն է, և Սարգսյանը ինքն է ընտրել Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելու համար:

Մեր զրուցակիցը անդրադարձավ նաև հունվարի 24-ին Մոսկվայում Կարեն Կարապետյանի և իր ռուսաստանցի գործընկերոջ՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման մասին:

 – Պարոն Կոլերով, ի՞նչ նշանակություն ունի, Ձեր կարծիքով, վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա՝ առաջին հերթին հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից, քաղաքական և տնտեսական համագործակցության առումով:

Հարցը խիստ ընդհանրական է: Ըստ էության, կարող եմ ասել, որ այսօր, երբ Հայաստանի նոր վարչապետը հանձն է առել կառավարության, տնտեսական քաղաքականությունը օպտիմալացնելու գործը, բոլորը ուշադրությամբ կհետևեն Մեդվեդևի հետ իր բանակցությունների արդյունքներին, որովհետև չի կարելի արդյունավետ համարել նախորդ վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի բանակցությունները Մեդվեդևի հետ: Երբ Մեդվեդևը հանդիպում էր Հովիկ Աբրահամյանի հետ, քննարկվում էին ինչ-որ ընթացիկ հարցեր, և սկզբունքային խնդիրներ չէին լուծվում: Այսօր, թեև, որոշ մարդիկ հաճախ գերագնահատում են Կարապետյանի կառավարչական փորձը «Գազպրոմ»-ի կետերում, այնուամենայնիվ պետք է ասել, որ Կարապետյանը շատ ավելի լավ է պատրաստված Ռուսաստանի կառավարության հետ շփվելու համար:

Անշուշտ, հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի հատուկ քաղաքական, ռազմական և տնտեսական հարաբերությունները՝ Հայաստանը, ի դեմս թե՛ հանրության և թե՛ իշխանության, ավանդաբար հույս ունի, որ այդ հատուկ հարաբերությունները Հայաստանի համար կարտահայտվեն ավելի արտոնյալ պայմանների տեսքով, այսինքն՝ կազդեն էներգակիրների ինքնարժեքի և այլ հարցերի վրա: Հաշվի առնելով, որ Ռուսաստանի տնտեսական ներկայությունը Հայաստանում շատ մեծ է, հայ հանրությունը հույս ունի, որ ռուսաստանցի սեփականատերերը չեն ձգտի գերշահույթներ ստանալ Հայաստանում, այլ կլինեն ավելի համեստ, քան նախկինում լինում էր, օրինակ, երկաթուղային ոլորտում: Պետք է անկեղծ լինել և ասել, որ Հայաստանի տնտեսության գլխավոր խնդիրը, այնուամենայնիվ, կապված է երկրի աշխարհագրական դիրքի հետ, և ինչպես վերջերս Մոսկվայում ասում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ ՀՀ ներկայացուցիչը, խոսքը այն մասին է, որ օգտագործելով Եվրասիական միության հսկայական հնարավորությունները՝ Հայաստանում ստեղծվեն այն արտադրությունները, որոնք կունենան մեծ, հավելյալ արժեք, այսինքն՝ եթե պարզունակ օրինակ բերենք, պետք է արտադրել ոչ թե աղյուս, այլ՝ թանկարժեք իրեր:

Մեդվեդևը, իհարկե, ներկայացնում է Եվրասիական միության երկրներից միայն մեկը, և պետք է մտածել, թե ի՞նչ կարող է Ռուսաստանը առաջարկել այս իրավիճակում Հայաստանին: Եվ ամենագլխավորը՝ իսկ ի՞նչ կարող է Հայաստանը առաջարկել Ռուսաստանին այս իրավիճակում: Թվում է, որ Հայաստանը արդեն սպառել է Ռուսաստանի համար նախատեսված իր առաջարկների ցանկը: Հայաստանը ոչինչ չի կարող առաջարկել Ռուսաստանին տնտեսության մեջ, որովհետև բոլոր հետաքրքիր հարցերի շուրջ արդեն պայմանավորվել են, բացի այդ՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ մոնոպոլիզացված, և սխալ է ասել, թե հնարավոր է հասնել փոփոխությունների՝ առանց վարչարարական լուծումների:

– Այսինքն՝ դա վատ է դիտվում ռուսական բիզնեսի կողմից:

– Մոնոպոլիզացիան վատ է ընդհանրապես ցանկացած բիզնեսի համար, բայց այդպիսին է իրականությունը:

Բոլոր նրանք, ովքեր թե՛ Հայաստանում և թե՛ Ռուսաստանում զբաղվում են հայկական հարցերով, շատ լավ են հիշում Մեդվեդևի հայտարարությունը Ապրիլյան պատերազմից հետո՝ Ադրբեջանին զենք մատակարարելու մասին, թեև, իհարկե, հասկանում եմ, որ դա չի կարող լինել բանակցային օրակարգի մի մասը:

Համոզված եմ, որ Մեդվեդևի այդ հայտարարությունը և իր այդ դիրքորոշումը (չէ որ դրանք պատահական խոսքեր չէին) ստվեր կգցեն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա:

– Բայց Հայաստանում շատ գործիչներ ու վերլուծաբաններ Կարեն Կարապետյանին ընկալում են ավելի շատ ռուսական բիզնեսի և Ռուսաստանի, քան թե Հայաստանի ներկայացուցիչ, քանի որ նա երկար տարիներ պաշտոն է զբաղեցրել «Գազպրոմ»-ում: Կարծում եք՝ նա կբարձրացնի՞ նմանատիպ հարցեր՝ զուտ Հայաստանի անվտանգության տեսանկյունից: Ի՞նչ կասեք այս տեսակետի մասին:

– Ես արդեն ասացի, որ իհարկե Ադրբեջանին ծանր զինատեսակներ մատակարարելու հարցը չի քննարկվելու Մեդվեդևի և Կարապետյանի հանդիպման ընթացքում, որովհետև այդ խնդիրը չի մտնում տնտեսական հարցերի իրավասության մեջ:

Երկրորդը, Հայաստանի բոլոր 2000 հարգարժան վերլուծաբանները պետք է վերջապես հիշեցնեն, որ Կարեն Կարապետյանը երբե՛ք չի աշխատել «Գազպրոմ»-ում, երբե՛ք: Նա աշխատել է դուստր ընկերությունում, հասկանո՞ւմ եք: Նա չի ներկայացնում «Գազպրոմ»-ը և չի կարող ներկայացնել, քանի որ նա աշխատել է «Գազպրոմ»-ի դուստր ընկերությունում, Մոսկվայում: Կարեն Կարապետյանը ներկայացնում է Հայաստանը, և որևէ տեղ չես փախչի դրանից:

– «Հայկական ժամանակ» օրաթերթը ուշագրավ տեղեկություն է հրապարակել այն մասին, որ այս տարվա ընթացքում Ռուսաստանը կարող է առնվազն 300 միլիոն դոլարի չափով ներդրումներ անել Հայաստանում: Թերթի աղբյուրները նշում են, թե ռուսական իշխանական վերնախավը այդ քայլով ցանկանում է ամրապնդել Կարեն Կարապետյանի դիրքերը իշխանության ներսում: Ընդհանրապես այսօր շատ է խոսվում Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի հարաբերությունների, ներքաղաքական դասավորության մեջ վարչապետի հնարավոր դերի մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հարցը:

Ես, իհարկե, հասկանում եմ, որ «Հայկական ժամանակ» օրաթերթում բոլորը տնտեսության խոշոր մասնագետներ են, բայց թերթը պետք է ասի՝ կոնկրետ որտե՞ղ կարելի է ներդնել այդ 300 միլիոնը: Հայաստանում կա՞ ոլորտ, որտեղ կարելի է այդպիսի ներդրումներ անել: Կարծում եմ՝ ոչ:

Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը քաղաքական իմաստով ամբողջովին կախված է Սերժ Սարգսյանից, այդ պատճառով էլ «Հայկական ժամանակը» պարզապես հորինում է, թե կա ինչ-որ գործոն, և որ Ռուսաստանը պատրաստ է վճարել նրա համար: Դա չի համապատասխանում իրականությանը:

– Սերժ Սարգսյանը դեկտեմբերին հայտարարեց, որ եթե Հանրապետական կուսակցությունը հաղթի խորհրդարանական ընտրություններում՝ Կարեն Կարապետյանը կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում:

Հանրապետական կուսակցությունը կհաղթի, դրանում որևէ կասկած չկա, բայց Սերժ Սարգսյանը նրա համար չի նշանակել Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում, որ վաղը նրան հեռացնի: Նա կիսել է Կարապետյանի հետ իշխանությունը, ազդեցությունը, որպեսզի ապահովի փափուկ անցումը նոր սահմանադրական համակարգին: Կարապետյանին՝ ինքը Սարգսյանն է ընտրել: Ռուսները պարտավոր չեն վճարել, դա Սարգսյանի գործն է: «Հայկական ժամանակի» մոտ հավանաբար դոլարային հալյուցինացիաներ են:

– Իսկ ի՞նչ կասեք 2018-ից հետո իշխանության ղեկին մնալու Սերժ Սարգսյանի հնարավոր ծրագրերի մասին:

– Նոր Սահմանադրությունը թույլ է տալիս Սերժ Սարգսյանին մնալ Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում