Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը դեմ է սիրիական կարգավորման վերաբերյալ հունվարի 23-ին Աստանայում կայանալիք բանակցություններում ԱՄՆ-ի մասնակցությանը.
«Մենք չենք հրավիրել ԱՄՆ-ին և դեմ ենք նրանց ներկայությանը»։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պայմանավորվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ միջսիրիական բանակցությունները Աստանայում շարունակելու համար։
Պուտինի խոսքերով՝ Աստանան կարող է միջսիրիական բանակցությունների համար դառնալ նոր հարթակ, որը կլրացնի ժնևյան հարթակին։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հավանության է արժանացրել Պուտինի տվյալ նախաձեռնությունը։