Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հույս է հայտնել, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը կչեղարկվի խորհրդարանական հաջորդ ընտրություններից հետո, հաղորդում է TASS գործակալությունը։
«Չեմ բացառում, որ խորհրդարանական հաջորդ ընտրություններից հետո խորհրդարանական մեծամասնության դիրքորոշում կլինի, որին ես կաջակցեմ, և այդ համաձայնագիրը կչեղարկվի»,-ասել է Դոդոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
Պուտինը, ամփոփելով Մոլդովայի իր պաշտնակից Իգոր Դոդոնի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները, գոհունակություն Է հայտնել, որ Քիշինևը պլանավորում Է ակտիվացնել մասնակցությունն ԱՊՀ-ին։