Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

ՀՀԿ-ն չի բացառում Ծառուկյանի հետ համագործակցությունը

«Առաջին լրատվական»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ զրուցել է Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի և 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտարարության շուրջ:

– Պարոն Մելիքյան, ԲՀԿ երբեմնի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր հայտարարեց, որ բացում է քաղաքականության փակված էջը: Ինչպե՞ս եք գնահատում նրա վերադարձը:

– ՀՀ ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է, ուրիշ ոչ մի բան: Մարդը ցանկություն ունի՞ քաղաքականություն վերադառնալու, թող վերադառնա, ի՞նչ խնդիր ունենք:

– Մրցակից համարո՞ւմ եք ՀՀԿ-ին:

– Տեսնում եմ, փոքր կամ մեծ, ուժեղ կամ թույլ՝ որևէ նշանակություն չունի: Իհարկե, մրցակից է:

– Գրեթե երկու տարի առաջ Գագիկ Ծառուկյանի հասցեին այլ  գնահատականներ էիք հնչեցնում, նշում էիք, որ Սերժ Սարգսյանի ելույթը Ծառուկյանի մասին նույնիսկ ուշացած էր, որ բավականին տեղին էր: «Քաղաքական դաշտում ամեն ինչ դրվեց իր տեղում, կոչվեց իր անուններով: Թալանչին չի կարող բարերար լինել:  ՀՀԿ-ն երբեք բյուջե չի թալանում, թալանում են նրանք, ովքեր հարկեր չեն վճարում»՝ ասում էիք Դուք: Հիմա է՞լ եք նույնը պնդում:

– 2015-ին են այդ գնահատականները տրվել, գնահատականները տրվել են երևույթներին: Հիմա տեսնում ենք մրցակցություն, մրցակցությունից երբեք չենք հրաժարվել: Ցանկացած քաղաքական ուժի հետ երբևէ մրցակցությունից չենք հրաժարվել: Մրցակցության շրջանակներում մենք մեր համապետական ընտրական գործընթացը կիրականացնենք: ՀՀԿ-ն ամենաազդեցիկ ուժն է, ընտրություններին էլ ունենալու է բացարձակ մեծամասնություն, մենք ունենք մեր ընտրազանգվածը, որն ամենամեծն է հանրապետությունում: Առաջիկայում մենք դա կտեսնենք:

– Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչած գնահատականները մնում են անփոփո՞խ, թե՞ Դուք վերանայել եք ձեր մոտեցումները:

– Ես ասացի, որ դրանք եղել են գնահատականներ երևույթներին:

– Եթե Գագիկ Ծառուկյանը իշխանության համար վտանգ ներկայացնի, նույն կերպ կգնահատե՞ք, ինչպես Դուք եք ասում՝ երևույթներին:

– Ես չեմ կարծում, որ քաղաքականության մեջ վտանգներ կան: Համենայնդեպս, այս պահին որևէ վտանգ չկա, կա քաղաքական արդար մրցակցության,  արդար նախընտրական գործընթաց իրականացնելու խնդիր, պահանջ, որը ցանկանում ենք իրականացնել:

– Համագործակցություն այդ գործչի հետ պատկերացնո՞ւմ եք:

– Քաղաքականության մեջ ցանկացած քաղաքական  գործչի կամ ուժի հետ հնարավոր է համագործակցություն:

– Մամուլը գրում է, որ իշխանությունն է այսպիսի խաղի կանոններ սահմանում:

– Մամուլին ուղղված հարցերը ուղղեք մամուլին: Քաղաքականության մեջ համագործակցությունը երբևէ որևէ մեկը չի բացառում:

– Ծառուկյանը նշում է. «Իմ որոշումից հետո քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ մի քաղաքական ուժ և գործիչ այդպես էլ չկարողացավ լրացնել»: Համամի՞տ եք:

– Յուրաքանչյուրն արտահայտում է իր կարծիքը: Ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած քաղաքական միավոր, ցանկացած քաղաքական գործիչ համապետական ընտրություններում կարող է մրցակից լինել ՀՀԿ-ին: Եվ մենք այդպես էլ դիտարկելու ենք: Եվ կարծում եմ, որ կլինի: Հավասար մրցապայքարում էլ կընթանա այդ գործընթացը: Ժողովուրդն ում առավելությունը կտա, նա էլ կլինի առաջատարը: Կարծում եմ, ինչպես միշտ, ինչպես վերջին բոլոր համապետական ընտրություններում, առաջատարը լինելու է ՀՀԿ-ն:

– Պատրա՞ստ եք ապրիլի երկուսին իշխանությունը տալ այլ քաղաքական ուժի:

– Իշխանությունը մենք չենք տվողը, իշխանությունը տվողը ժողովուրդն է, ժողովրդին հարցրեք:

– Հարցումները ցույց են տալիս, թե ինչ վերաբերմունք ունի ժողովուրդը, կա անվստահություն, ատելություն:

– Ժողովուրդը Հանրապետականի նկատմամբ շատ բարձր դրական վերաբերմունք ունի: Կգա ընտրությունների պահը՝ կտեսնեք: ՀՀԿ-ն ունի հստակ ընտրազանգված, և կարծում եմ՝ նա ամենամեծն է հանրապետությունում: Ժողովուրդը միշտ բարձր է գնահատում, աշխատանք կատարվում է:

– Եթե իսկապես լայն կոնսոլիդացիա լինի, դարձյա՞լ մտավախություն չեք ունենա իշխանության կորստի:

– Ոչ, ոչ, ոչ…

– Կարծում եք՝ հաղթելո՞ւ եք:

– Իհարկե… Բոլորս միասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում